Loading...

Articles

YSSF-ի ներկայացուցիչը կվերապատրաստվի ԱՄՆ-ում

11:34, Wednesday, 30 April, 2014
     «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցում» շարունակվում են դասընթացները խոսքի վարպետության և բանավեճի վարման մշակույթի վերաբերյալ: Մեր հերթական դասերից մեկն այս անգամ նվիրված էր խոսքի վարպետությանը, նրա ազդեցիկությանն ու խոսքի միջոցով հնարավոր մանիպուլյացիաներին, խոսքի ծառայեցմանը բարուն և չարին, խոսքի ազդեցության նպատակներին և այլ հնարավոր դրսևորումներին:
    
     Մեր ուսանողներին իր գիտելիքներով ու հմտություններով այս խնդրի արդեն մեկ ամիս է, որ կիսվում է Արմինե Դավթյանը, ով, ինչպես արդեն նշել ենք նախկինում, իր պրակտիկ գիտելիքներն ստացել է ԱՄՆ-ի Վերմոնտ համալսարանի պրոֆեսոր Ալֆրեդ Շնայդերի ղեկավարությամբ «Բանավեճի մշակույթ» ծրագրի շրջանակներում:
    
     Հարկ է նշել, որ բոլոր դասընթացներն անցնում են բավականին ակտիվ, բանավիճային և ինտերակտիվ միջավայրում, սակայն մեր ունեցած այս վերջին դասը առանձնանում էր նրանով, որ դասավանդողի կողմից տարբեր ֆիլմերի ու փաստավավերագրական նյութերի հիման վրա տեսական գիտելիքները համադրվեցին գործնականի հետ, ուսանողներն իրենք հնարավորություն ունեցան հանդես գալու փորձագետների դերում, ինչպես նաև իրենք փորձեցին հետո ազդել լսարանի վրա՝ իրենց ելույթներով:
    
     Ուզում ենք նշել, որ այս դասընթացներն իսկապես բացառիկ են իրենց արդյունավետությամբ և ընձեռած հնարավորություններով, որի շնորհիվ օրեցօր աճում են դասընթացին մասնակցել ցանկացողների թիվը:
    
     Փոքրիկ գաղտնիք բացելու և անակնկալը չփչացնելու նպատակով, ուզում ենք նախապատրաստել մեր ուսանողներին և մեր գործունեությանը հետևողներին, որ «Պետական Գործիչների Դպրոցի» ներկայացուցիչներից մեկը հնարավորություն է ստացել այցելել ԱՄՆ, վերապատրաստվել տեղի համալսարաններից մեկում, որից հետո մեր առջև բացվելու են լայն հնարավորություններ՝ համագործակցելու ԱՄՆ պետդեպարտամենտի կրթական բաժնի հետ, ինչպես նաև աշխատանքներ ծավալել ԱՄՆ հայ համայնքում:
    
     Ինչպես միշտ, «ՊԳԵԴ-YSSF» -ի լավագույն ձեռքբերումները դեռ առջևում են:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3253 | 0 | 0
Facebook