Loading...

Articles

Մեկ ժամ և հավերժ Րաֆֆու հետ

12:50, Saturday, 05 April, 2014

02.04.2014թ Մասիսի N5 ավագ դպրոցի 10-րդ հումանիտար հոսքի դասարանում մեծանուն գրող Րաֆֆուն նվիրված թեմայի ամփոփում էր: Դասի նպատակն էր ստուգել սովորողների գիտելիքները տվյալ թեմայի վերաբերյալ: Այս համագործակցային դասի ժամանակ դասարանի աշակերտները բաժանվել էին խմբերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առաջադրանքը: Սովորողները պատրաստել էին պաստառներ Րաֆֆու հայտնի ՙՍամվել՚, ՙԽենթը՚ վեպերի վերաբերյալ, ուր դրսևորել էին իրենց մտքի թռիչքն ու երևակայությունը: Նրանք շատ պատկերավոր վերլուծեցին նաև Րաֆֆու մյուս ստեղծագործությունները: Օգտագործվեցին §մտագրոհ¦, §տեաձև աղյուսակ¦ մեթոդները: Այս մեթոդով թեմայի ամփոփումը հնարավորություն է տալիս սովորողներին ավելի լավ ամրապնդել ստացած գիտելիքները: Մասնակիցները գնահատվեցին ինքնագնահատման թերթիկով, իսկ առավել ակտիվ մասնակիցները, որպես խրախուսանք ստացան 9 և 10 միավորներ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4555 | 0 | 0
Facebook