Loading...

Articles

Միջոցառում` նվիրված Վահան Տերյանին Մասիսի N5 ավագ դպրոցում

12:15, Friday, 04 April, 2014
     27.03..20142 Մասիսի N5 ավագ դպրոցի 11-րդ հումանիտար երկու հոսքի դասարանի աշակերտները կազմակերպել էին միջոցառում` նվիրված Վահան Տերյանին: Դասարանի յուրաքանչյուր անկյուն հիշեցնում էր Վահան Տերյանին. երեխաները պատրաստել էին պաստառներ, ասույթներ Վ.Տերյանի մասին: Ցերեկույթն սկսվեց Վ.Տերյանի մասին գնահատանքի խոսքով, ներկայացվեց Վահան Տերյանի կյանքը և ստեղծագործությունը: Հնչում էր Վ.Տերյանի խոսքերով գրված «Տարիներ» երգը: Այնուհետև աշակերտները անչափ հուզիչ կերպով արտասանեցին Վ.Տերյանի բանաստեղծություններից: Միջոցառման ավարտին Վ.Տերյանի կյանքի վերջին օրերը և պահերը աշակերտները համադրեցին նրա բանաստեղծությունների հետ (ՙԻնձ թաղեք՚, ՙՀրաժեշտի գազել՚ և այլն): Ցերեկույթն ամփոփվեց աշակերտների ՙԿառուսել՚ երգով: Ներկաներին պարուրել էր Վ.Տերյանի ՙԼուսավոր թախիծը՚:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6555 | 0 | 0
Facebook