Loading...

Articles

ՙՄասիսի №5 ավագ դպրոց՚ ՊՈԱԿ-ի աշակերտների տպավորությունները նախագահական նստավայր այցելությունից հետո

14:38, Thursday, 03 April, 2014

Կյանքը հեքիաթ չէ, այլ գիտություն, , ,

Մենք` Մասիսի համար 5 ավագ դպրոցի աշակերտներս, որպես դպրոցի լավագույն աշակերտներ, մարտի 25-ին մասնակցեցինք մի շատ հետաքրքիր ծրագրի. այց՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նստավայր: Արժանացանք բարձր մակարդակով ընդունելության: Այցն սկսվեց նախագահի իրավունքների և պարտականությունների մասին պատմող փոքրիկ ռեպորտաժի ցուցադրությամբ: Այնուհետև բոլորիս բաժանեցին հարցաթերթիկներ մեր դիտած ռեպորտաժի վերաբերյալ: Ի պանծանքս մեզ մեր դպրոցի 12 հումանիտար մեկ դասարանի աշակերտուհիներ Նարե Մանուկյանը և Լիլիթ Ֆրանգուլյանը գերազանց էին պատասխանել բոլոր հարցերին, որի համար նրանց անունները բարձրաձայն հնչեց բոլորի ներկայությամբ: Այնուհետև մեզ ներկայացրին բոլոր սրահները՝ ամենայն մանրամասնությամբ, ստացանք մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Այս ամենից հետո ուղերթը շարունակվեց դեպի պատմության թանգարան, որտեղ մեզ հյուրընկալեցին պատշաճ ձևով: Մեր վերջին կայանը ֆիզմաթ թեքումով դպրոցն էր, որտեղ ճաշեցինք, որին հետևեց 12 րոպեանոց ռեպորտաժը՝ դպրոցի կյանքի մասին:
     Տպավորությունները վառ էին, զգացողություններն` աննկարագրելի: Երբ հասկանում ես, որ հոգեպես կրթվում ես, դաստիարակվում, դառնում ավելի հասուն, խելացի և երբ կրկին տեսնելով քո ազգային պատմական հիշողությունները` վերապրում ես պատմությունդ, անցյալդ.... զգում ես քեզ ժողովրդիդ մի մասնիկը, մի հարազատ մասունք` հարազատ հողից: Եվ հենց այդ ժամ ես հասկանում, որ նույնիսկ ամենամռայլ մայրամուտից հետո բացվելու է պայծառ արշալույս: Միշտ նայենք դեպի ապագա` հավատալով գալիքի արշալույսին:
     Եվ վերջում ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր տնօրեն` Ա. Ազնավուրյանին` դպրոցի վարկանիշը միշտ բարձր պահելու և աշակերտներին մշտապես սատարելու համար, որի շնորհիվ դպրոցը միշտ դասվում է լավագույն դպրոցների շարքին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4716 | 0 | 0
Facebook