Loading...

Articles

Խորեն Բաբկենի Աբրահամյանը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում

11:33, Tuesday, 01 April, 2014
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     1930թ. ապրիլի 1-ին իգդիրցի Խաչատուր Աբրահամյանենց տանը եռուզեռ էր: Ծնվել էր սպասված տղա թոռնիկը, որին կոչել էին Խորեն` ի պատիվ պատերազմում զոհված որդու: Երբ ուրախացած Բաբկեն հայրը շտապել է բարի լուրը հաղորդել քույրերին, նրանք դա որպես ապրիլմեկյան կատակ են ընդունել: Բաբկեն Աբրահամյանին դժվարությամբ, բայց հաջողվել է հավատացնել, որ ծնվել է Խորեն Աբրահամյան որդին, ով հետագայում պետք է դառնար սիրված ու Մեծ դերասան...
    

Խորեն Բաբկենի Աբրահամյանը ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում: Ինը տարի Մ. Գորկու անվան դպրոցում ուսանելուց հետո մեկ տարի սովորել է խորեոգրաֆիկ դպրոցում, ուր պարի հետ մեկտեղ պարապում էին նաև հանրակրթական առարկաներ: Զուգահեռ սովորել է նաև Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանում: 1946թ.-ին ընդունվել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի նախապատրաստական կուրս, այնուհետև` ինստիտուտ: Նրա խաղացած դերերը մոտ ու հարազատ են յուրաքանչյուրիս սրտին, նրան միշտ ընդունել են մեծ խանդավառությամբ: Բացի այն, որ մարմնավորել է բազմաթիվ կերպարներ, եղել է նաև մի շարք ֆիլմերի ռեժիսոր:

Ապրիլմեկյան կատա՞կ, թե՞...

1930թ. ապրիլի 1-ին իգդիրցի Խաչատուր Աբրահամյանենց տանը եռուզեռ էր: Ծնվել էր սպասված տղա թոռնիկը, որին կոչել էին Խորեն` ի պատիվ պատերազմում զոհված որդու: Երբ ուրախացած Բաբկեն հայրը շտապել է բարի լուրը հաղորդել քույրերին, նրանք դա որպես ապրիլմեկյան կատակ են ընդունել: Բաբկեն Աբրահամյանին դժվարությամբ, բայց հաջողվել է հավատացնել, որ ծնվել է Խորեն Աբրահամյան որդին, ով հետագայում պետք է դառնար սիրված ու Մեծ դերասան:

Նա միշտ կոնֆետներ էր բաժանում

«Փոքր տարիքում, երբ դեռ կարդալ չգիտեր, գիրքը տալիս էր տան անդամներին և խնդրում կարդալ, իսկ երբ հաճախեց դպրոց, հայերեն գրել-կարդալ սովորելուց հետո կարդում էր նաև հեքիաթներ` ռուսերեն լեզվով: Շատ բարի ու կամեցող սիրտ ուներ: Պատերազմի տարիներին, երբ ժողովուրդը սոցիալական ծանր վիճակում էր, նա տանից կոնֆետներ էր վերցնում, որոնք հորեղբայրն էր ուղարկում Մոսկվայից, և տանում բաժանում էր բակի երեխաներին», - բարի ժպիտով հիշում է քույրը` Ջեմմա Բաբկենովնան:

Ուսանողական երանելի տարիներ

Բարի, շնորհալի, բարեկիրթ, բարձր ինտելեկտի տեր Խորեն Աբրահամյանը սիրում էր ընկերներին կինո հրավիրել: Հերթական անգամ «Մոսկվա» կինոթատրոնի մոտով անցնելիս իմանալով, որ մոտի գումարը չի բավականացնի բոլորին հրավիրելու համար, պարտքով խնդրում է ընկերներից մեկից` հետագայում պարտքը մարելու խոստումով, ինչն էլ կատարում է:

Փոքրիկ կինոթատրոն

Բակում խաղալուց զատ, սիրում էր նաև ֆիլմեր դիտել: Որպեսզի բակի երեխաներին էլ հասանելի լիներ ֆիլմի դիտումը, իր ընկերոջ` Վիգեն Երիցյանի հետ, ով Խորենից մեծ էր 4-5 տարով, բակում փոքրիկ տնակ են կառուցում, ֆիլմեր հայթայթում և ցուցադրություններ կազմակերպում:

Շատ սիրված Խորեն պապիկը

«Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում կարծես կյանքի դպրոց լիներ: Տարիքային տարբերությունը երբեք չէր զգացվում, սակայն նրա յուրաքանչյուր խոսքը պատգամ էր մեզ համար: Փորձում էր ուղղություն տալ կյանքում: Միշտ ավյունով էր լցված, և երբ բոլորս հավաքվում էինք սեղանի շուրջ, ուշադրության կենտրոնում միշտ շատ սիրված Խորեն պապն էր, և նրա շնորհիվ անպայման պայթում էր բարձր ծիծաղը», - հիշում է Խորեն Աբրահամյան թոռը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5481 | 0 | 0
Facebook