Loading...

Articles

Տերյանական ժամեր ՙՄասիսի N5 ավագ դպրոց՚ ՊՈԱԿ-ում

08:43, Wednesday, 26 March, 2014

Արարատի մարզի ՙՄասիսի N5 ավագ դպրոց՚ ՊՈԱԿ-ի XI տնտեսագիտական դասարանում տերյանական ժամ էր: Դասարանում իշխում էր տերյանական շունչը` մոմեր, մեղմ երաժշտություն…

Սովորողները ներկայացրին բանաստեղծի կյանքը, ստեղծագործության ընդհանուր բնութագիրը, կարդացին նամակներից: Այնուհետև խոսեցին ՙՄթնշաղի անուրջների՚ մասին, տվեցին շարքի ու ժողովածուի տարբերությունը, ասեցին Հ.Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ստ. Զորյանի խոսքերը շարքի մասին, ասմունքեցին բանաստեղծություններ շարքից:

Այնուհետև սովորողները արտահայտիչ, գեղեցիկ ու հուզմունքով ասմունքեցին Վ. Տերյանի բանաստեղծություններից: Որպես գարնան խորհուրդ, սկիզբ, մուտք` դասն ավարտեցին ՙԳարնանամուտ՚ բանաստեղծությամբ` ձնծաղիկներ նվիրելով ներկաներին:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2730 | 0 | 0
Facebook