Loading...

Articles

Երեւանում Ինդոնեզիայի հյուպատոսարանի դիմաց երիտասարդ աղջկա դի են գտել. Shamshyan.com

23:24, Sunday, 22 December, 2013

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 14: 30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսրայելյան 37 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները նույն շենքում գտնվող Ինդոնեզիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի դիմաց հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա դի:

Նշված շենքը 9-ը հարկանի է եւ ոստիկաններն աշխատում են 2 վարկածի ուղությամբ՝ կամ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, կամ՝ ինքնասպանություն: Հարեւանները ոստիկաններին պատմում էին, որ մահացածը բնակվում էր նշված շենքում, ջութակահար էր եւ կույր: Ոստիկանությունը պարզում է մահացածի իննքությունն ու դեպքի մանրամասները:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3448 | 0 | 0
Facebook