Loading...

Articles

Ես դեռ կսպասեմ քո զանգին. ինքնասպան եղած զինծառայողին հրաժեշտ են տվել զինվորական պատիվներով

15:50, Friday, 13 December, 2013

Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանին հրաժեշտ են տվել զինվորական պատիվներով, հուղարկավորությանը մասնակցել է ամբողջ գյուղը, նաեւ Վանիչկայի հրամանատարը, Պաշտպանության նախարարության աշխատակիցները, Տավուշի մարզի զինկոմիսարիատի անձնակազմն ու Այգեձոր գյուղի զորամասի զինվորները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Չինարիի բնակիչները:

Գյուղացիներից մեկն ասաց, որ գյուղում նույնիսկ ամենափոքր երեխան է հասկանում, թե ինչ ողբերգություն է տեղի ունեցել. «Վանիչկայի մաման մենակ լացում ա ու ասում` ես դեռ կսպասեմ քո զանգին, էս դու չես, իսկ քույրն ու եղբայրն էն վիճակում են, որ բացատրելու բան չի»:

Թաղման թափորը ստիպված գաղտնի ճանապարհով է հասել գերեզմանատուն, քանի որ այն գտնվում է ադրբեջանցի դիպուկահարների տեսադաշտում. «Կանանց ու երեխաներին նույնիսկ չթողեցին մոտենալ գերեզմանին. ամեն պահի ադրբեջանցիները կարող էին կրակել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18: 10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը: Քրգործի շրջանակում ձերբակալվել են նրա երկու ծառակիցները։

Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3724 | 0 | 0
Facebook