Loading...

Articles

Անհատ տաքսու վարորդներն ընդդեմ ԱՊՊԱ-ի

22:12, Saturday, 14 December, 2013

Պարտադիր ապահովագրումը` պարտադիր է վարորդների համար, բայց ապահովագրող ընկերությունները հրաժարվում են ԱՊՊԱ կտրոնը տրամադրել անհատ տաքսիստներին: Այս մասին ահազանգում է անհատական տաքսիստների հասարակական կազմակերպությունը: «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահը անձամբ է գնում վարորդների հետ ընկերություններ, մտնում և զրուցում է ղեկավարների հետ, որպեսզի ԱՊՊԱ կտրոնը տաքսիստներին տրամադրեն մեկ տարի ժամկետով: Հակառակ դեպքում, ըստ որոշ տաքսիստների, ընկերությունները հրաժարվում են ապահովագրել մեկ տարի ժամկետով:


    

«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը պնդում է` 3 ամսվա համար նախատեսված գումարը մեկ տարվա կտրվածքով ապահովագրությունից կրկնակի թանկ է: Վարորդները ստիպված են լինում նույն քաշքշուկի մեջ ընկնել տարին 4 անգամ, շատերը չեն ապահովագրում մեքենան կամ ապահովագրվում են ոչ որպես տաքսի, ինչը նշանակում է, որ վթարի դեպքում ապահովագրական ընկերությունը չի փոխհատուցի և փողը ջուրը կընկնի:


    

Եռամսյա ապահովագրության գինը բարձրացնում է նաև անսահամանափակ թվով վարորդների համար նախատեսված կետը, որը սովորաբար կիրառում են ապահովագրական ընկերությունները տաքսիների դեպքում: Ապահովագրողների ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Օհանջանյանը նշում է, որ տաքսիների վթարայնությունը բարձր է, ապահովագրության համար գանձվող գումարներն էլ 2-3 անգամ զիջում են ապահովագրման համար տրվող գումարներին: Հենց այդ պատճառով տաքսիների գործակիցներն ավելի բարձր են:


    

Հասարակական կազմակերպությունն այս խնդրով բազմիցս դիմել է Կենտրոնական բանկ, սակայն խնդիրը չի լուծվել: ԱՊՊԱ տրամադրող ընկերությունները այժմ ձգձգում են հաստատել դիմումներ: Սա, ըստ տաքսիստների, նշանակում է, որ երթուղի դուրս գալու դեպքում տուգանքն անխուսափելի է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3466 | 0 | 0
Facebook