Շվեդիայում կայացած Ուշուի եվրոպայի առաջնությունից վերադարձավ հայրենիք Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի պատվիրակությունը։ Այս առաջնությունը աննախադեպ էր հայ մարզիկների համար։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս եկած 9 մարզիկներից 7֊ը հաղթելով եզրափակիչում, դարձան Եվրոպայի չեմպիոններ։ Ընդհանուր առմամբ, ոչ ամբողջական հաշվարկով (սանդա + թաոլու), հայաստանի հավաքականը միայն սանդայով գրավեց եվրոպայի թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը, սակայն թաոլուի արդյունքների գումարով, վերջնական հաշվարկում հայաստանի հավաքանը մեդալների հաշվարկով գրավեց 9֊րդ տեղը` 7 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ վերջնական արդյունքով։