Loading...

Articles

82-ամյա կինը 40 տարի որովայնում պահել է քարի վերածված պտուղը. նրան կվիրահատեն

01:23, Friday, 13 December, 2013

Կոլումբիայի հիվանդանոցներից մեկում հազվադեպ հանդիպող դեպք է գրանցվել. կինը 40 տարի իր որովայնում երեխայի պտուղ է կրել:

Որովայնի ցավերից գանգատվող կնոջ որովայնախոռոչում բժիշկները նրա որովայնախոռոչում երեխայի պտուղ են հայտնաբերել, որը, բժիշկների կարծիքով, կնոջ փորի մեջ մնացել է 40 տարի:

Բժիշկ Քեմեր Ռամիրեսը պատմել է. «Դեկտեմբերի 8-ին շտապօգնության մեքենայով փորլուծության ախտանիշով հիվանդանոց են բերել 82-ամյա մի կնոջ: Բժշկական զննության ընթացքում բժիշկը կնոջ մոտ ինչ-որ աննորմալ բան է նկատել և բուժում նշանակել՝ կարծելով, որ կինը լեղապարկում քարեր ունի: Սակայն ուլտրաձայնային հետազոտությունից հետոայդ վարկածը հերքվել է: Հետո ռենտգեն են նշանակել, որը ցույց է տվել, թե դա որովայնային խոռոչի ուռուցք է, հետո պարզվել է, որ դա պտուղ է»:

Պտուղը վաղուց քարի է վերածվել, որը բժիշկներն անվանում են «լիտոպեդիոն»:

Բժիշկ Ռամիրեսը նաեւ նշել է. «Այսպիսի դեպքեր տեղի են ունենում այն ժամանակ, երբ պտուղը չի զարգանում արգանդում, այլ տեղափոխվում է մեկ այլ տեղ: Կնոջ որովայանախոռոչը այն տեղը չէ, որտեղ պտուղը պետք է զարգանա, այդ իսկ պատճառով պտուղը քարացել է: Մարմինը պաշտպանական մեխանիզմներ է արտադրում, այն կարծրացել է և մնացել որովայնում»:

Վիճակագրության համաձայն՝ որովայնային ոչ արգանդային հղիություն կարող է արձանագրվել 11 հազարից 1 դեպքում, և հավանականությունը, որ պտուղը կվերածվի «լիտոպեդիոնի» 1, 5% է:

Կնոջը տեղափոխել են մեկ այլ հիվանդանոց, որտեղ նրան վիրահատելու և հեռացնելու են պտուղը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3557 | 0 | 0
Facebook