Ամեն ինչ սկսվեց միանգամից…
09:36, Tuesday, 26 November, 2013
Like
1
Dislike
0
4010 | 0 | 1 | 0
Երկինքը խաղաղ, ամպերն են լուռ, Երկիրն է կանաչ, գետերն աղմկում, Երկնքից կառչած ժայռեր ամուր, Ու գազանները բնազդով ապրում: Ամեն բան խաղաղ է, ամեն բան ճիշտ, Բնության օրենքներ, որ անխախտ են միշտ, Եվ մի աշխարհ մաքուր, իդեալական, Ուր չկար կեղծիք ու միտք ստրկական: Բայց ամեն ինչ սկսվեց միանգամից, Ու հեքիաթային բնության արգանդից Մի նոր գազան ծնվեց պատահական, Եվ այդ գազանն ուներ միտք բանական, Գազան, որ հետո մարդ դարձավ, Ապրեց, արարեց ու զարգացավ: Մարդկային խմբեր՝ առանձին ապրող, Ամեն մեկն իրեն էր վերցրել կտոր հող, Վերցրել այն ամենը, ինչ իրենը չէր, Դարձրել ինքն իրեն բնության միակ տեր: Եվ ամեն ինչ սկսվեց միանգամից, Մարդկային արյուններ խառնվեցին իրար, Ու ծնվեցին ազգեր վայրի ամբոխից, Եվ ծնվեց շահ ու կյանքի պայքար: Իսկ բնությունը, որ մարդ էր ծնել, Մոռացվեց արդեն, դարձավ անհարմար, Ու պալատներ սկսեցին շինվել, Հենց այնպես, ուղղակի, հաճույքի համար: Այրվեցին ծառեր, որ կյանք են ու օդ, Դրանց փոխարեն՝ տուն ու տաճար, Ու կարևոր չեն արդեն ո՛չ արև, ո՛չ խոտ, Հենց այնպես, ուղղակի, հաճույքի համար: Ամեն ինչ սկսվեց միանգամից, Մարդկային ոռնոց, ահ ու թախիծ, Ու պատերազմներ հաջորդեցին իրար, Ոչ հենց այնպես՝ հենց հողի համար: Ու պատմություն ծնվեց արյունով գրված, Հասարակ ու նույն մարդկանց մասին, Ոմանք բռնապետ, ոմանք ստրուկ դարձած, Ոմանք հաղթվել, ոմանք հաղթել շահին: Ու ստեղծեցին մարդիկ շահի մի աստված, Մոռացան ամենը՝ խիղճ ու արժեքներ, Դա չարիք է, որ փող է կոչված, Կոչված է խեղդել ու քանդել բարքեր: Ամեն ինչ եղավ միանգամից, Բարի ու չար, ծիծաղ ու թախիծ, Միշտ եղել է այն, ինչ կա և հիմա, Կլինեն տերեր՝ դաժան, անխնա, Կլինեն մեծեր, հերոսներ հավերժ, Եվ կմնան անուններն անվերջ, Մեր հուշերի ու պատմության մեջ: Ամեն բան սկսվեց միանգամից, Ու կարևոր մեկ բան, կարևոր շահից, Կարևոր օտար, ուրիշի հողից, Մեկ բան ու մեկ բառ՝ առանց կռիվ ու արյուն, Մեկ բան, որ կոչվում է խաղաղություն: |
+19 °C |
+9 °C
+20 °C
|
Tomorrow: +21 °C |