Loading...

Articles

Կնոջ բնավորությունն' ըստ նրա շուրթերի կառուցվածքի

Natalie
Author:
Natalie
20:27, Saturday, 02 November, 2013

Հաստ և լայն շուրթեր ունեցող կանայք հաստատակամ են, վստահ ու նպատակասլաց: «Հիմա կամ երբեք» սա է նրանց նշանաբանը: Այս տիպի կանանց համար շատ կարևոր են ազատությունն ու անկախությունը: Այն տղամարդը, ով կլինի նրա կողքին, պետք է հիանալի սիրեկան լինի և ընդունակ՝ կայացնելու ճակատագրական որոշումներ:


     Հաստ, բայց նեղ շուրթեր ունեցողները ռոմանտիկ են և էմոցիանալ: Նրանց կյանքը անդադար իրար շարունակող վերելքներ և անկումներ է: Սրտացավ են, հեշտությամբ լսում են յուրաքանչյուրի խնդիրը, հիանալի ընկերներ են, սակայն չեն սիրում խորանալ սեփական խնդիրների մեջ: Նախընտրում են ուղղակի փակել աչքերը և ինքնախաբեությամբ տարվել:


     Վերին շուրթն ավելի հաստ է, քան ներքևինը: Նրանք սիրում են հրամայել, նպատակասլաց են, լիդեր' բոլոր ոլորտներում, և որևէ գործ սկսելիս' ամբողջովին նվիրվում ու ավարտին են հասցնում այն: Միշտ գիտեն, թե ինչ են ուզում ու ինչի են ձգտում:


     Բարակ և լայն շուրթեր ունեցողները ռեալիստ են և ամուր կանգնած «ոտքեր վրա»: Սիրում են ծրագրել ամեն ինչ կանխավ: Անգամ սիրահարվելիս' նրանք չեն դնում «վարդագույն ակնոցներ», նախընտրում են չցուցադրել զգացմունքները, դրա համար էլ հաճախ սառը, ինքնամփոփ կամ գոռոզ են թվում: Այս տիպի կանայք սիրում են կայուն վիճակ և հաճույք են ստանում նրանից, որ ամեն ինչ իրենց կյանքում կանխամտածված է:


     Բարակ և նեղ շուրթերով գեղեցկուհիների համար յուրաքանչյուր խնդիր լուծելի է, իսկ լավատեսությունն անսահմանափակ է: Նման կանայք սիրում են արկածներ և ադրենալին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6781 | 3 | 0
Facebook