Loading...

Articles

Գեղեցիկ կինը' տղամարդու աչքերով

Natalie
Author:
Natalie
20:23, Saturday, 02 November, 2013

Խնամված արտաքին: Գուցե տղամարդը երբեք չկարողանա մանրամասն գնահատել ձեր մաշկի տեսակը, ճյուղավորված մազերի տոկոսային քանակը և հասկանալ՝ նորաձև է արդյոք ձեր սանրվածքը, բայց ընկալման մակարդակով նրանք միշտ էլ նշում են մաքուր և առաձգական մաշկը, փայլուն և գեղեցիկ հարդարված (կամ «բնական» խճճված) մազերը, թեթև, բնական դիմահարդարումն ու կոկիկ հագուստը:

Իսկ տոնային կրեմից մնացած հետքերը՝ թեփոտվող մաշկի վրա, ճաքճքած շուրթերն ու կարմիր, բորբոքված աչքերը ձեզ հաստատ կհեռացնեն գեղեցիկ կնոջ կերպարից: Դժվար է հստակ նկարագրել, թե ինչ է նշանակում՝ խնամված: Կարևորը միշտ հետևեք ձեզ և խնամեք մաշկը, ձեռքերը, մազերն ու մարմինը՝ ձեր մաշկի և մազերի տեսակին համապատասխան: Խնամքն ավարտին հասցրեք թեթև, չպարտադրող օծանելիքով:

Համաչափ դիմագծեր և արտահայտիչ աչքեր

Իհարկե ոչ բոլորին է բնությունից համաչափ դիմագծեր տրվում՝ խոշոր աչքեր, ընդգծված հոնքեր, կոկիկ քիթ և կզակ: Բայց այդ ամենը որոշ չափով կարելի է շտկել դեկորատիվ կոսմետիկայի օգնությամբ: Մի կարծեք, թե դա խաբեություն է: Չէ որ եթե դուք դուր գաք տղամարդուն, ապա ձեր հարաբերությունների լրջանալուն զուգընթաց նա ավելի շատ կգնահատի ձեր ներքին հոգեկան հատկանիշները, ավելի ճիշտ ներդաշնակությունը՝ ներքին և արտաքին հատկանիշների միջև:

Իսկ եթե խոսքը գնում է միայն տեսողական ընկալման մասին, նրա համար ինչ տարբերություն, թե ինչ տեսք ունեք դուք առանց դիմահարդարման: Ի դեպ, Սոֆի Լորենի քիթը հեռու է իդեալական լինելուց, բայց ով կհամարձակվի կասկածի տակ դնել նրա գեղեցկությունը: Նույնիսկ աչքերի արտահայտությունը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում:

Համաչափ կազմվածք

Խոսքը չի գնում նիհար կամ գեր լինելու մասին, չէ որ տղամարդիկ սիրում են տարբեր կանանց, այստեղ ստանդարտներ չկան: Մերիլին Մոնրոն նիհարակազմ չէր, բայց մինչ այժմ համարվում է գեղեցկության էտալոն: Կարևորը, որ կնոջ կառուցվածքը լինի ձիգ, իսկ հետույքն՝ առաձգական:

Կրծքի չափը ևս գեղեցկության ցուցանիշ չէ. մեկը սիրում է շքեղ մեծ կրծքեր, մեկ ուրիշն էլ փոքր կուրծքը համարում է գեղեցկության էտալոն: Իսկ «ցելյուլիտ» բառը տղամարդիկ սկսել են հասկանալ միայն այս թեմայով գրված հոդվածների և մեր հոգոցների շնորհիվ:

Ոճային և ճաշակով ընտրված հագուստ

Կառուցվածքն ընդգծող հանգիստ գույներով հագուստը, բարձր կրունկները, երկար մազերը և գեղեցիկ մանիկյուրը համակրելի կերպար են ստեղծում: Երկրորդը՝ սպորտային կերպարն է. կարճ սանրվածք, ջինսեր և հարմար կոշիկներ: Երրորդ գրավիչ կերպարը բիզնես լեդին է: Գործնական, բայց ոչ ձանձրալի կոստյում, կոկիկ սանրվածք, մանիկյուր և դիմահարդարում:

Կարևորը՝ կրել այն, ինչը ձեզ սազում է, ծածկում է թերություններն ու ընդգծում առավելությունները: Նորաձև է ձեր կիսաշրջազգեստը, թե ոչ, տղամարդկանցից քչերն ուշադրություն կդարձնեն: Իսկ այ կոկիկ լինելը կարևոր պայման է գրավիչ համարվելու համար: Ծալքերով զուգուլպան, կեղտոտ, անփույթ հագուկապն անմիջապես քչացնում են ամենագեղեցիկ կանանց շարքին դասվելու հավանականությունը:

Ճիշտ կեցվածք և վարվելաձև

Ճիշտ կեցվածքն արդեն տեսանելիորեն ձգում է կառուցվածքը, ընդգծում է կուրծքը, ստիպում ետ քաշել փորը և դարձնում է քայլվածքը սահուն: Բացի այդ այն ցույց է տալիս, թե ինչպես է կինն ինքն իրեն վերաբերվում:

Եվ այստեղ մենք մոտենում ենք գեղեցկության ևս մեկ ցուցանիշի՝ կնոջ վստահությանը նրանում, որ ինքը գեղեցիկ է: Այս զգացողությունը փոխանցվում է ենթագիտակցական մակարդակով, և եթե դուք ձեզ գեղեցիկ եք համարում, ապա մեծ է հավանականությունը, որ այդպես կկարծեն նաև շրջապատում, այդ թվում՝ տղամարդիկ: Եվ նույնիսկ սա բավական չէ:

Գեղեցկությունը փայլում է ներսից

Արտաքին գեղեցկությունը երբեք լիարժեք չէ առանց ներքինի, հենց վերջինս է դարձնում աչքերն արտահայտիչ, իսկ կնոջը՝ հետաքրքիր: Բարությունն ու հետաքրքրությունն այլ մարդկանց հանդեպ, ապրումակցելու և շփման կարողությունը, խելքն ու հմայքը, կենսախնդությունն ու զարգանալու ձգտումը տղամարդու աչքերում առանձնացնում են գեղեցիկ կնոջը գեղեցիկ տիկնիկից: Բացի այդ, գեղեցիկ կինն առանձնանում է աչքերի մի տեսակ խորհրդավոր փայլով, աննշմար սեքսուալությամբ, ուշադրությամբ և նվիրվածությամբ:

Ինչպես ասել է հայտնի գրողներից մեկը. հեքիաթային կնոջ հազվագյուտ մասնագիտությունն առանձնանում է հմտություններով, գաղտնիքներով և խիստ սկզբունքներով: Ամեն կին ունի իր հմտություններն ու գաղտնիքները, բայց յուրաքանչյուր կնոջ առաջին հերթին զարդարում է անկեղծ ու բարեհամբույր ժպիտը: Իսկ շուրթերի կախ ընկած անկյունները, հայացքի տիեզերական տրտմությունը և աշխարհին իր հարյուրավոր խնդիրների մասին պատմելու ցանկությունը դարձնում են կնոջն անշուք ու ձանձրալի:

Սերը գեղեցկացնում է կնոջը

Գեղեցիկ է միշտ թվում սիրելի կինը, ինչպիսին էլ որ նա լինի իրականում: Սիրահարված կինը գեղեցիկ է, համապատասխանում է բոլոր վերը նշված սկզբունքներին. նա երջանիկ է...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7659 | 0 | 0
Facebook