Loading...

Articles

Հետաքրքիր փաստեր աչքերի մասին

Natalie
Author:
Natalie
17:28, Saturday, 02 November, 2013

Ինչպես ասում են «աչքերը հոգու հայելի են»: Սակայն նրանց կարևորությունն անգնահատելի է: Աչքերի միջոցով մենք տեսնում ենք մեզ շրջապատող աշխարհը, տարբերում ենք գույները, ձևերն ու չափսերը, գիտելիքներ ենք ձեռք բերում, մարդկանց ենք ճանաչում և այլն:


    

Արցունքները կազմված են երեք տարբեր բաղադրիչներից՝ ճարպից, լորձից և ջրից: Եթե նրանք չկան ճիշտ քանակությամբ, ապա աչքերը կարող են չոր դառնալ: Ուղեղի պատսախանն այդ չորությանը համարվում է անհրաժեշտ քանակությամբ պակասող բաղադրիչի արտադրումը:


    

Աչքերը հարմարվում են մահացած կետերին: Որոշ բորբոքումներ, ինչպիսին է օրինակ գլաուկոման, կարող են հանգեցնել Ձեր տեսողության մեջ մահացած կետերի:


    

Աչքերն արագ են ապաքինվում: Համապատասխան խնամքի ժամանակ վերականգման համար 48 ժամ կպահանջվի:


    

Նորածիններն արցունքներ չունեն: Մինչև երեխան չի դառնում 4-13 ամսեկան, նրա մոտ արցունքներ չեն արտադրվում:


    

Բժիշկները դեռևս չեն կարող ակնախնձորի փոխպատվաստում կատարել, քանի որ տեսողական նյարդը, որը միացնում է աչքը ուղեղի հետ, շատ զգայուն է և չի վերականգնվում:


    

Հետերոխրոմիան դա մի այնպիսի երևույթ է, որի դեպքում մարդու մոտ աչքերը տարբեր գույների են լինում:


    

Աչքերը կառավարող մկանները մարմնի ամենաշարժական մկաններն են:


    

Մարդկանց աչքերը կազմված են ավելի քան 2 միլիոն աշխատող բաժիններից: Նրանք բոլորն անհրաժեշտ են աչքի նորմալ գործունեության համար:


    

Տեսողական խնդիրների 80%-ը հաղթահարելի են ամբողջ աշխարհում: Բժշկության զարգացվածության բարձր աստիճանը նպաստում է ապաքինման արագ գործընթացին:


    

Աչքերի գույնը կարող է փոխվել: Մարդկանց աչքերում երբեք չկան կապույտ կամ կանաչ գունանյութեր: Աչքերի գույնը կախված է լուսավորությունից և բազմաթիվ այլ գործոններից, հատկապես եթե աչքերը կապույտ են: Եթե Դուք կապույտաչյա եք, ապա աշխարհի բոլոր կապույտաչյա մարդկանց հետ ունեք ընդհանուր նախնի: Ամենաառաջին կապույտաչյա մարդն ապրել է մոտավորապես 6000-10000 տարի առաջ: Մինչ այդ բոլորը շագանակագույն աչքեր են ունեցել:


    

Յուրաքանչյուր աչքը կազմված է 107 միլիոն հյուսվածքներից և նրանք բոլորը շատ զգայուն են:

20/20 տեսողությունը նորմալ է համարվում: Դա բժիշկների կողմից ընդունված չափանիշ է: Լավագույն տեսողական արդյունքը կազմել է 20/8: Այդպիսի տեսողության դեպքում մարդը տեսնում է 6 մետրի վրա, իսկ սովորական դեպքերում մարդիկ կարող են տեսնել 2, 5 մետրի վրա:


    

Եթե Դուք դնեք տեսարանը գլխիվայր շուռ տվող ակնոցներ, ապա ուղեղը կկարգավորի տեսողությունը: Այս դեպքում ուղեղը կհարմարվի այդ տեսարանին և կսկսի գործել այնպես, կարծես թե մենք ամեն ինչ ճիշտ ենք տեսնում: Բազմաթիվ փորձարկումներ հաստատել են այս փաստը:


    

Մենք թարթում ենք րոպեում միջինը 17 անգամ, իսկ դա օրեկան 14280 անգամ է և տարեկան 5.2 մլն անգամ: Մի ծիծաղելի փաստ. մենք ավելի շատ ենք թարթում խոսելու ժամանակ, քան երբ լռում ենք:

Մարդիկ հաճախակի ասում են «աչքի մեկ թարթումով», քանի որ դա մարմնի ամենարագ մկանն է: Թարթելը տևում է 100-150 միլիվայրկյան և հնարավոր է մեկ վայրկյանում թարթել 5 անգամ:

Թարթելն աչքի չափազանց կարևոր ֆունկցիան է: Այն օգնում է հանել աչքի մեջ ընկած առարկաները՝ նրանց վրա արցունքներ տարածելով: Նաև արցունքներն օգնում են խոնավեցնել աչքերը և ունեն կարևոր հակաբակտերիալ հատկություններ:


    
    

Բնակչության մոտ 99%-ը 43 - 50 տարեկան հասակում արդեն ակնոցների կարիք ունեն: Դա տեղի է ունեն այն պատճառով, որ աչքի միջի լինզան տարիքի հետ կորցնում է կենտրոնանալու հատկությունը:


    

Աչքի լինզաները արագ են յուարքանչյուր ֆոտոխցիկից: Այն կենտրոնանում է այն աարկաների վրա, որոնց մենք նայում ենք:


    

Տարիքի հետ բոլորի մոտ առաջանում է կատարակտ: Դա նորմալ, սովորական փոփոխություն է: Կատարակտի առաջացման միջին տարիքը 70 է:


    

Շաքարախտը սովորաբար հայտնաբերվում է աչքի հետազոտումից հետո: Օրինակ, 2 տիպի շաքարախտի մասին են վկայում աչքի ետևի մասւոմ փոքրիկ արյունահոսությունները:


    

Դա կարող է ակնհայտ չթվալ, սակայն վատ տեսողության պատճառը կարող են աչքերը չլինել: Գոյություն ունեն ուղեղի բազմաթիվ խանգարումներ, որոնք կապված են տեսողական համակարգի հետ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
13548 | 0 | 0
Facebook