Loading...

Articles

Սիրիայի հարցում Իրանի եւ Թուրքիայի տեսակետները շարունակվում են տարբեր մնալ. Էրդողան

17:42, Thursday, 29 March, 2012
Սիրիայի հարցում Իրանի եւ Թուրքիայի տեսակետները շարունակվում են տարբեր մնալ. Էրդողան

Պաշտոնական այցով Իրանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպումից հետո շատ կարճ պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել, թե Սիրիայի հարցում Թուրքիայի եւ Իրանի տեսակետները շարունակում են տարբեր մնա։ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված 5+1 երկրների հետ բանակցությունները Ստամբուլում անցկացնելու հետ կապված հարցին ի պատասխան, Էրդողանը նշել է, թե այդ ուղղությամբ էլ դեռ հստակեցված որոշում չկա։

Նշենք, որ Իրանում Թուրքիայի վարչապետն արդեն հանդիպել է Իրանի արտգործնախարարի, փոխնախագահի, Խորհրդարանի նախագահի հետ։ Նախագահ Ահմադինեժադի հետ հանդիպումից հետո նախատեսված է հանդիպում Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Խամենեիի հետ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4276 | 0 | 0
Facebook