Loading...

Articles

Նամակ սիրած անձնավորությանը.....

22:05, Tuesday, 09 October, 2012
Նամակ սիրած անձնավորությանը.....

Գիշեր է, խավար, քունս չի տանում: շուրջս կարոտ է սփռված: Կրկին անուրջներիս մեջ կերտում եմ քեզ ու մտորում: Մտքերս խճճվում են, սիրտս` ճմլվում: Փակվում եմ իմ փոքրիկ սենյակում և ազատություն տալիս արցունքներիս:Նորից հիշում եմ մեր մեծ սերը:Ձեռքս եմ վերցնում գրիչը ու գրում եմ քեզ. «Ինչ թարմ ու բուրավետ էին քո նվիրած վարդերը: Հիշում եմ ինձ պարգևած հրաշագեղ պահերը: Դու դարձել ես իմ էությունը: Ես պատրաստ եմ քեզ հետ ապրել երջանկությանս յուրաքանչյուր ակնթարթ: Իմ հզոր ու անսահման սերն եմ նվիրում քեզ: Քո մեջ եմ գտնում սրտիս խաղաղությունը: Դու ես իմ սրտի միակ ապավենն ու տերը: Ամեն գիշեր անքնության պահերին ես մտովի փախչում եմ քեզ մոտ, պատմում օրվա ուրախության ու տխրության մասին: Իսկ դու մեղմիկ ժպտում ես ինձ:Ինչ՞ու իմ կյանքի գարունները դարձան ցրտաշունչ ձմեռներ, իսկ դու մի հուշ: Ինչ՞ու: Ինչ՞ու եմ ես դեռ սպասում ու կարոտում քեզ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8610 | 0 | 0
Facebook