Loading...

Articles

Հենրիխ Մխիթարյան. հիշեք այս անունը, նա Եվրոպայի նոր գերաստղն է

16:54, Friday, 05 October, 2012
Հենրիխ Մխիթարյան. հիշեք այս անունը, նա Եվրոպայի նոր գերաստղն է

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989թ. հունվարի 21-ին Երևանում: Նրա հայրը` Համլետ Մխիթարյանը, բարձրագոչ անուն ուներ: Հենրիխի հայրը օժտված էր գոլ խփելու տաղանդով: Խորհրդային առաջնությունում խփել է ավելի քան ութսուն գնդակ, ապա գնացել Ֆրանսիա` «ԱԱՕԱ»: Դա հասարակ թիմ չէր. Վալենսիայում` Արևմտյան Ալպերում: Համլետն այստեղ ռմբահարում է, հետո մեկնում է «Ասա»` Փարիզի հայկական ակումբ: Սակայն նրան «կանգնեցնում» է սարսափելի հիվանդությունը` ուղեղի ուռուցք:Կյանքից հեռանում է 1996թ.` 33 տարեկանում:
     Այսպիսով սկսվում է Հենրիխի տպավորիչ կարիերրան:
     «Փյունիկում» նա անցկացնում է երեք ու կես տարի, խաղալով 89 խաղ, խփելով 35 գնդակ: Այդ ժամանակաընթացքում նա 3 անգամ դառնում է Հայաստանի Բարձրագույն խմբի ոսկե մեդալակիր, 1 անգամ արժանանում է Հայաստանի Անկախության Գավաթին, և 2 անգամ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին:Նույնիսկ 4 ամիս պրակտիկա է անցնում Բրազիլիայի «Սան Պաուլուում»: Փյունիկում և ազգային հավաքականներում իր հաջող ելույթների համար Մխիթարյանը արժանանում է 2009 և 2011 թվականի «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսին:
     Այնուհետև Հենրիխը առաջարկ է ստանում Դոնեցկի«Մետալուրգից», և 2009 թվականի հունիսին նա 3 տարվա պայմանագիր է կնքում ֆուտբոլային ակումբի հետ:
     Բայց Հենրիխը այստեղ էլ երկար չի խաղում, քանի որ նրան նկատում է «Շախտյորի» գլխավոր մարզիչ` Միրչա Լուչեսկուն: Այսպիսով 2010 թվականի օգոստոսի 30-ին Հենրիխը 5 տարվա պայմանագիր է ստորագրում Դոնեցկի «Շախտյորի» հետ։ Դոնեցկի «Մետալուրգը» Հենրիխի տրանսֆերի դիմաց ստանում է 7.5 մլն դոլար։ Այսպիսով սկսվում է Հենրիխի գոլառատ կարիերան: Ներկա պահին Հենրիխը դարձել է Շախտյորի առանցքային խաղացողը: Մրցաշրջանում նա 13 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ և շարունակում է իր գոլային շքերթը:Իսկ Չեմպիոնների Լիգայում 2 խաղի ընթացքում դարձել է 2 գոլի հեղինակ: Նա առաջին հայ ֆուտբոլիստն է, ով Չեմպիոնների Լիգայում գոլի հեղինակ է դառնում:
     Արքա Հենրիխ առաջինը, ինչպես անվանում են նրան երկրպագուները, հաղթում է գլխով: Ուկրանիայի ֆիզիկական պատրաստվածության մարզիչը ասել է.
     - Ֆենոմեն է ամեն ինչում, խենթի պես աշխատում է, աճում է թե ֆիզիկապես, թե մարզական առումով:
     Մեկ տարի Լուչեսկուն նրան օգտագործեց պաշտպանության առջևում, ու Հենրիխն արժանապատվորեն կատարեց իր գործը:Իսկ այժմ, երբ խաղում է իր դերում` փլեյմեյքեր 4-2-3-1 մարտավարությամբ., գնդակը չի խլում պրեսինգով, առաջինն է հասնում դրան, որովհետև գիտի ինչպես հասնել գնդակին:Ազատ տարածությունների վրա հարձակվում է «շնաձկան» պես: Հայրիկից ժառանգել է փոքրամարմին կազմվածքը` 1.78սմ, 70կգ, և թնդանոթային հարվածը` չոր ու ճշգրիտ, եկու ոտքերով ել:
     Հենրիխը տպավորիչ ֆուտբոլ խաղալուց բացի, տիրապետւոմ է նաև 6 լեզուների:
     Ոսկի տղա է, շատ խելացի, գիտի զվարճանալ, բայց նաև աշխատել, - ասել է Նիկոլինին:
     ՈՒկրանիական հեղինակավոր կայքերից մեկն էլ գրել է.
     -«Պետք է նշել Մխիթարյանի ցուցադրած արդյունքները: Նրա կատարած աշխատանքի ծավալն ապշեցնում է: Այս ֆուտբոլիստը շարունակում է խաղից խաղից առաջադիմել` դառնալով եվրոպական ֆուտբոլի բարձրակարգ վարպետ»:
     Նշենք նաև, որ Հենրիխի տրանսֆերային արժեքը գնալով բարձրանում է, և ներկա պահին նրա տրանսֆերային գինը դարձել է 16 մլն. եվրո:
     Հենրիխի ընտանիքի մյուս անդամները` մայրը և քույրը նույնպես կապվաց են ֆուտբոլի հետ: Մայրը` Մարինան, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հավաքականների պատասխանատուն է, քույրը` Մոնիկան, աշխատում է ՈՒԵՖԱ-ում:
     Մի խոսքով, Հենրիխը ծնվել է դաշտում և շարունակում է հոր ուղին:
     Հույսով և հավատով սպասում ենք, որ շուտով Հենրիխին կտեսնենք եվրոպական գրանդ ակումբներում, և նրա անունը կթնդա ամբողջ եվրոպայում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
12106 | 1 | 0
Facebook