Նոյեմբերի 21-ին Իրինա Ալլեգրովան համերգային վերջին շրջագայությամբ կլինի Երևանում։ Ժամը 19։00-ին Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Ալլեգրովան կունենա շուրջ երկու ժամ տևողությամբ համերգ, կմասնակցեն Ալլեգրովայի նվագախումբն ու շոու-բալետը։ Տոմսերը վաղուց վաճառվում են, բայց, ինչպես մեզ տեղեկացրին Ֆիլհարմոնիկի տոմսարկղից, դեռ գնային բոլոր կատեգորիաների տոմսեր կան։ Հիշեցնենք մենահամերգի տոմսերի աժեքը՝ 5000, 10000, 15000, 20000, 30000 և 50000 դրամ։