Loading...

Articles

Ֆրանսիայում նոր ռեկորդ է գրանցվել

MAR
Author:
MAR
14:55, Friday, 02 August, 2013
    
Ֆրանսիական Շամբլե Բյուսեր ավիաբազայում 408 օդապարիկներ միաժամանակ երկինք են բարձրացել՝ ստեղծելով հեքիաթային պատկեր ավիաբազայի վերևում։ Հարյուրավոր գունավոր օդապարիկների մասնակցությամբ այս ռեկորդը գերազանցել է նմանատիպ նախորդ ռեկորդին, որը սահմանվել է մոտ 1 շաբաթ առաջ՝ կրկին Ֆրանսիայում, երբ միաժամանակ երկինք է բարձրացել 343 օդապարիկ։

    

    
Այս միջոցառումը բավական տարածված է Ֆրանսիայում և մշտապես գրավում է աշխարհի տարբեր երկրների օդագնացների ուշադրությունը։ Սակայն օդապարիկներով նման ռեկորդ սահմանելն իրականում այդքան էլ հեշտ չէ, քանի որ շատ հաճախ խանգարում է վատ եղանակը։ Օրինակ՝ 2011թ. հարյուրավոր օդագնացներ ստիպված են եղել հետաձգել իրենց միջոցառումն ուժեղ քամու պատճառով։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4271 | 0 | 0
Facebook