Եթե դուք հիմա նայում եք սույն հոդվածի լուսանկարը, ապա ասեմ, որ դա արվել է ընդամենը երեք օր առաջ՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում...Նման դեպք վերջերս հաճախակի է գրանցվում. յասամանը, բալենին, սալորենին ու խնձորը ծաղկում են սեպտեմբերին, ու դեկտեմբերին պտուղ է հասունանում...եթե կարելի է պտուղն էլ պտուղ համարել...Գյուղացիք, իհարկե, սա նորմալ երևույթ չեն համարում ու դեմ են աշնանը ծաղկած-հասունացած պտղի օգտագործմանը։ Շատերն էլ ասում են, որ իրենք սովոր են տարվա մեջ մի քանի անգամ յասամանի ծաղիկ տեսնել. մայիսին, սեպտեմբերին ու նոյեմբերի վերջերին... որքան էլ զարմանալի է, այնուամենայնիվ...փաստը մնում է փաստ...
Վոլոդյա Հովսեփյան, Դսեղ-Երևան