Loading...

Articles

Հեռու ես չկաս:

Ռիմա ☆
Author:
Ռիմա ☆
19:08, Saturday, 08 June, 2013
Հեռու ես չկաս:
     Հեռու ես չկաս: Այո՛, մեզ բաժանում են այդ ատելի օվկիանոսները, կիլոմետրերը, ժամանակը, մարդիկ, ամեն ի՜նչ: Բայց մի՞թե, մի՞թե իմ կողքին գտնվող մարդկանցից էլ ավելի մոտ չես դու ինձ: Մի՞թե ձեռքս միշտ չես բռնում այն պահին, երբ ուզում եմ սայթաքել: Դու գրկում ես, երբ պետք է լինում ուղղակի ինչ-որ ցավ մեղմացնել: Հեռու ես, գիտեմ, բայց մոտ ես բոլորից: Կաս ամեն տեղ, բայց ամեն պահ ես հիշում եմ, որ մեզ բաժանում են այդ ատելի օվկիանոսները, կիլոմետրերը, ժամանակը, մարդիկ: Մոտ ես, գիտեմ, բոլորից մոտ ես: Միշտ էլ ինձ հետ ես, որովհետև ես զգում եմ քեզ անկախ ամեն ինչից: Անկախ հանգամանքներից, որ մեզ բաժանել են, անկախ այս օվկիանոսներից, կիլոմետրերից, ժամանակից, մարդկանցից: Ինձ շատ դժվար է հեռու լինել քեզնից, մեկից` ում շատ եմ սիրում, բայց էլ ավելի դժվար է մեկ-մեկ զգալ, որ բացակա ես: Զգալ, որ միշտ ինձ հետ ես եղել, ու մի պահ մենակ ես թողել ու գնացել ես ինձնից: Բայց քո վերադարձով ես նորից եմ ապրել...
     Նորից...
     Չես թողնում քեզ մոռանալ, որովհետև միշտ ինձ հետ ես ու որովհետև քո մասին մոռանալ ինձ երբեք չի հաջողվի: Ես ապրում եմ, շնչում եմ, միայն իմանալով, որ կաս ու որ ոչինչ չի բաժանում մեզ: Երազկոտ երեխա եմ, ով դեռ հավատում է, որ մեզ համար դեռ միացում կա: Միացում, որը էլ բաժանում չի դառնա: Տխուր լինելու դեպքում, երբ բոլորն ուզում են ուղղակի սփոփել, իմանալ պատճառը, հանգստացնել, ես միայն հիշում եմ, որ ինձ հետ ես այդ պահին: Գիտեմ` կաս, ու քո գոյությունը ստիպում է չընկճվել: Հեռու ես, շատ հեռու, բայց զարմանալի է, փաստ, սուտ, չգիտեմ, սակայն միևնույն ժամանակ մոտ ես ինձ բոլորից: Գիտեմ` դու կաս, դրա համար է երևի, որ անձրևոտ ու տխուր օրերին չեմ հիասթափվում:
     Մոտ ես... ... Բոլորից...
     Անգամ ինձնից և ոչ միայն...
     Ես զգում եմ քեզ, ներկայությունդ և դա բավական է...
Ծովն էր, գիշերն էր, ես էի ու դու Չորս հոգով էինք, ոչ ոք չկար
     Թե իմանար մեզ ինչից է զրկում
     Առավոտն ինքն էլ, երևի չգար: Մենք մեզ իրար մեջ որոնում էինք
     Դաշնությունն էին հյուսում մեր հոգու
     Աստղերից կախված օրորվում էինք
     Ծովն էր, գիշերն էր, ես էի ու դու...
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
6674 | 2 | 0
Facebook