Կար մի կղզի, որտեղ ապրում էին զգացմունքները և մարդկային արժեքները՝ ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ, , , ինչպես նաև մնացած բոլորը, այդ թվում ՍԵՐԸ: Հանկարծ մի օր բոլոր զգացմունքներին հայտնեցին, որ կղզին շուտով խորտակվելու է: Հետևաբար բոլորը պատրաստեցին իրենց նավակները և գնացին: Միայն սերը սպասեց միայնակ, մինչև վերջին րոպեն: Երբ կղզում մնաց մի կտոր ցամաք, սերը որոշեց օգնություն խնդրել:
ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ անցնում էր սիրո կողքով և սերը օգնություն խնդրեց նրանից,
- Հարստություն դու կարող ես ինձ վերցնել քեզ հետ ?
- Չեմ կարող, որովհետև իմ նավակի մեջ շատ ոսկի ու արծաթ կա և քեզ համար տեղ չկա:
Հետո սերը օգնություն խնդրեց ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ...
- հպարտություն խնդրում եմ ինձ վերցրու քեզ հետ...
Իսկ վերջինս պատասխանեց...
- Չեմ կարող, իմ նավակում ամեն ինչ շատ գեղեցիկ է, դու կարող ես փչացնել ամեն ինչ:
Այդ ժամանակ սերը դիմեց ՏԽՐՈՒԹՅԱՆԸ,
- Տխրություն խնդրում եմ ինձ վերցրու քեզ հետ...
Ախ սեր, -պատասխանեց տխրությունը, -այնքան տխուր եմ, որ ուզում եմ մենակ մնալ:
Հետո ԼԱՎ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ անցնում էր սիրո մոտով և նա այնքան երջանիկ էր, որ նույնիսկ չնկատեց, որ իրեն կանչում են:
Հանկարծ ինչ-որ ձայն ասաց.- ԱՐԻ...
կանչողը մի ծերուկ էր: Սերն իրեն այնքան երջանիկ և ուրախ զգաց, որ մոռացավ ծերուկի անունը հարցնել:
Երբ նրանք հասան ցամաքին, ծերուկն անհետացավ:
Սերը հասկացավ, թե որքան էր պարտական ծերուկին և հարցրեց ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆԸ.
- Իմաստություն կարող ես ասել, թե ով ինձ օգնեց.
- Դա Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ն էր, պատասխանեց իմաստությունը:
- Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ը ? .Հարցրեց սերը, բայց ինչու այնպես ստացվեց, որ ժամանակը օգնեց ինձ ?
Իմաստությունը պատասխանեց.
- ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԻԱՅՆ ԺԱԿԱՆԱԿԸ ԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է ԿՅԱՆՔՈՒՄ Ս Ե Ր Ը ...