Loading...

Articles

երբ մերնում է հույդ *******

Ռիմա ☆
Author:
Ռիմա ☆
15:58, Friday, 01 March, 2013
երբ մերնում է հույդ *******
     Երբ մեռնում է հույսը, երբ խարխափում ես, չես գտնում լույսը՝ գոյության աղբյուրը, երբ կորցնում ես հավատդ ամեն բանի նկատմամբ, երբ մոռանում ես յուրաքանչյուր լուսավոր ու պայծառ կետ, որ կար կյանքումդ նախքան դա, երբ անիմաստ ես համարում յուրաքանչյուր շունչդ, երբ կորցնում ես ապրելու ձգտումդ, նշանակում է, որ քո մեջ մեռել է այն հույսը, որ ստիպում էր ապրել լիարժեք կյանքով: Ձևական լիարժեք կյանք, որտեղ դու ժպտում ես, փայլում, որտեղ դու ամեն ինչ ունես ու ամեն բանի հավատում ես, որտեղ քեզ համար ոչինչ, մտերիմ մարդու մահից բացի, սարսափելի չի, որտեղ դու ուժ ունես պայաքրելու կյանքի վայրիվերումներում, որտեղ յուրաքանչյուր հարվածի ունես քո պատասխանը՝ ժպիտ....Գեղեցիկ, յուրօրինակ ժպիտ, որը քեզ է միայն հատուկ և ժպիտ, որը քեզ օգնում է ազատվել անիմաստ հնչող հարցերից: Հարցեր, որ օգնելու փոխարեն ավելի են խանգարում: Դեմքեր, որոնք ստիպում են ամեն անգամ տեսնելուց զղջալ այդ ճանապարհով քայլելու համար...Դեպքեր, որոնք «քնում են» առնվազն երեք ամիս և երբ «արթնանում են» , սկսում են հիշեցնել անհիշելին, տխուրը, դատարկը, մենակությունն են հիշեցնում...
Նշանակում է հույսդ փչում է իր վերջին շունչը, մեռնում է հույսը՝ իր հետ սպանելով աչքերիդ փայլն ու դեմքիդ ժպիտը....Մեռել է հույսդ: Դու արդեն չես կարողանում հավատալ, որ որևէ մեկը իրոք՝ առանց որևէ շահի հետապնդման ուզում է օգնել քեզ: Արդեն սկսում ես կասկածել մարկանց, որոնց ընկերներ ես կոչում...Քեզ սկսում է հետապնդել այն միտքը, որ դու չես կարողանա աշխատանք գտնել, որ քո շուրջն ամեն բան փուչ է: Ցավալով ու հուսալքված ընդունում ես այն միտքը, որ դու չես գտնի նրան, ում կսիրես ամբողջ կյանքում, ով արժանի կլինի քեզ....Եվ այսպիսի ու նման հազար ու մի մտքեր, որոնք ամեն րոպե ուղղեկցում են քեզ, գիշերը՝ կրծում ներսդ...
Ասում են, հույսը վերջինն է մեռնում, բայց մեռնում է չէ՞...Եվ մեռած հույսով ապրելը նույնն է, թե առանց թթվածնի...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
5696 | 2 | 0
Facebook