Loading...

Articles

Ամեն օրը մի նոր բան սովորելու հնարավորություն է

17:08, Tuesday, 05 December, 2023
Ամեն օրը մի նոր բան սովորելու հնարավորություն է
     1660 թվականից հետո առաջին անգամ սկսեցին օգտագործել դերասան և դերասանուհի տերմինները։Դերասանուհի տերմինը մեծ կիրառում գտավ 1950-1960 թվականներին, երբ կանանց ներդրումն արդեն էական էր մշակույթում։
     Իսկ այժմ մենք ամեն քայլափոխի առնչվում ենք դերասանուհիների, դերասանների հետ։Ամեն քայլափոխի կարող ենք ականատես դառնալ մի նոր ֆիլմի, տեսահոլովակի, հեռուստասերիալի նկարահանմանը։Հնարավորություն ունենալով բացահայտել՝ նոր, տաղանդավոր դերասանուհիների....
    
     Հարցազրույց դերասանուհի Աննա Զարգարյանի հետ։
    
     _Ե՞րբ եք Ճամբարակից տեղափոխվել Երևան։
Ինչպե՞ս ընդունվեցիք ԵԹԿՊ Ինստիտուտ։
Եվ ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ընտանիքի անդամները երբ ընտրեցիք դերասանուհու մասնագիտությունը։
    
    
_2020 թ.-ին ավարտեցի դպրոցս, տեղափոխվեցի Երևան ուսումս շարունակելու համար։
Դեռ մանկուց է եղել իմ մեջ սերը դերասանուհու մասնագիտության հանդեպ։ Փոքր տարիքից միշտ հաճախել եմ թատերական խմբակներ, մասնակցել տարբեր մրցույթների և հաղթել։
Ծնողներս, հարազատներս նկատում էին իմ մեծ սերը այս մասնագիտության հանդեպ և հետևաբար զարմանալի չէր նրանց համար իմ ընտրած ուղին, ասեմ ավելին՝ նրանք ինձ միշտ օգնել և աջակցել են, բոլոր հարցերում։
Այսօրվա պես հիշում եմ ընդունելությանս
օրը։Ես շատ ուրախ, բայց միևնույն ժամանակ լարված էի, քանի-որ դա իմ երազանքների և նպատակների ազդարարման սկիզբն էր։
    
    

_Ինչպե՞ս սկսեցիք նկարահանվել գովազդային հոլովակներում։
    
     _Գովազդային առաջին առաջարկս ստացել եմ սոցիալական կայքի միջոցով և պետք է փաստեմ, որ այն բավականին ստացված էր, քանի-որ այդ հոլովակից հետո մի քանի այլ գովազդի առաջարկներ ևս ստացա։
    
     _Ո՞րն է եղել առաջին հոլովակը։
    
     _Եթե չեմ սխալվում, ստացված ու մեծ արձագանք ունեցած գովազդը՝ Yum-Yum donut-ի գովազդն էր:
    
    

_Ձեզ հանրությունը ճանաչեց «Կույր աշխարհ» հեռուստասերիալից։
    
     _Այո առաջին հեռուստասերյալը, որում նկարահանվել եմ եղել է «Կույր աշխարհը» , որտեղ կերտել եմ բացասական կերպար, որն իհարկե ժամանակի ընթացքում փոխվեց դեպի դրականը։
    
     _Քասթինգին մասնակցելու, հեռուստասերիալում նկարահանվելու, Ձեր կերպարի, նկարահանումների ընթացքում Ձեզ հանդիպած դժվարությունների մասին պատմեք։
    
    

_Թե նկարահանող խումբը, և թե դերասանական խումբը պրոֆեսիոնալ էին և ամեն մի օրն ինձ համար, նոր բան սովորելու հնարավորություն էր։
     Դժվարությունները սկզբից էին, երբ դեռ ոչ ոքի չէի ճանաչում։ Արդեն նշեցի, որ կերտածս կերպարը բացասական էր, և քանի որ դա իմ առաջին կերպարն էր հետևաբար հանրությունը ինձ ասոցացնում էր կերպարի հետ, և այդ պատճառով չեմ կարող ասել, որ հեռուստադիտողի սերը միանգամից ստացել եմ։
    
    

_Մի անգամ ասել եք, որ Ձեր հագուստների հեղինակը ինքներդ եք: Սովորե՞լ եք հագուստի մոդելավորում։Այլ ի՞նչ տաղանդներ ունեք։
    
     _Որպես այդպիսին, հագուստի մոդելավորում չեմ սովորել, պարզապես միշտ սիրել եմ ունենալ յուրօրինակ հագուստ, իսկ տարբերվող և միևնույն ժամանակ գեղեցիկ հագուստ ունենալու միակ տարբերակը, ինքդ քեզ համար հագուստ կարելն էր։ Մինչև հիմա էլ երբ ունենում եմ ազատ ժամանակ, փորձում եմ նոր բան ստանալ։
     Կարելուց բացի շատ սիրել եմ նկարել, հաճախել եմ նաև նկարչական դպրոց։ Դե իսկ երգել նույնպես ստացվում է ինձ մոտ, քանի-որ երգել նույնպես շատ եմ սիրում։

_Եթե ոչ դերասանուհի ապա ի՞նչ մասնագիտություն կնտրեիք։
    
    

_Մինչ դերասանական դպրոց գնալը և այդ աշխարհին ծանոթանալը մտածել եմ, որ պետք է դիզայներ դառնամ։ Մանկուց իմ մեջ եղել է սերը դեպի մոդելավորում, նկարչություն, քանդակագործություն, հետևաբար միշտ մտածել եմ, որ հենց այդ ուղով էլ պետք է շարունակեմ։
    
    

_Ինչո՞վ եք այժմ զբաղվում։
    
     _Նկարահանումների ծանրաբեռնվածության պատճառով դժվար է մեկ այլ գործով զբաղվել բայց այնուամենայնիվ փորձում եմ գտնել ազատ ժամանակ։ Հիմնականում ազատ ժամանակ օրս անցկացնում եմ ընկերներիս և հարազատներիս հետ, դե իհարկե չեմ մոռանում նաև իմ նախասիրությունների մասին։
     Ազատ ժամանակիս մի մասն էլ նվիրում եմ իմ սիրելի Ճամբարակի թատրոնին։ Հաճախ գնում եմ այնտեղ մասնակցում ներկացումների, կիսվում իմ փորձով։ Նշեմ նաև, որ ներկայումս աշխատում ենք շատ հետաքրքիր ներկայացման վրա։
     Աշխատել և մինչև այժմ էլ աշխատում եմ, որպես խաղավար, քանի-որ անսահման սիրում եմ երեխաներին։
     Հենց այս ամենն էլ համարում եմ իմ երկրորդ աշխատանքը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1012 | 0 | 0
Facebook