Ամեն օրը մի նոր բան սովորելու հնարավորություն է
1660 թվականից հետո առաջին անգամ սկսեցին օգտագործել դերասան և դերասանուհի տերմինները։Դերասանուհի տերմինը մեծ կիրառում գտավ 1950-1960 թվականներին, երբ կանանց ներդրումն արդեն էական էր մշակույթում։ Իսկ այժմ մենք ամեն քայլափոխի առնչվում ենք դերասանուհիների, դերասանների հետ։Ամեն քայլափոխի կարող ենք ականատես դառնալ մի նոր ֆիլմի, տեսահոլովակի, հեռուստասերիալի նկարահանմանը։Հնարավորություն ունենալով բացահայտել՝ նոր, տաղանդավոր դերասանուհիների.... Հարցազրույց դերասանուհի Աննա Զարգարյանի հետ։ _Ե՞րբ եք Ճամբարակից տեղափոխվել Երևան։ Ինչպե՞ս ընդունվեցիք ԵԹԿՊ Ինստիտուտ։ Եվ ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ընտանիքի անդամները երբ ընտրեցիք դերասանուհու մասնագիտությունը։ _2020 թ.-ին ավարտեցի դպրոցս, տեղափոխվեցի Երևան ուսումս շարունակելու համար։ Դեռ մանկուց է եղել իմ մեջ սերը դերասանուհու մասնագիտության հանդեպ։ Փոքր տարիքից միշտ հաճախել եմ թատերական խմբակներ, մասնակցել տարբեր մրցույթների և հաղթել։ Ծնողներս, հարազատներս նկատում էին իմ մեծ սերը այս մասնագիտության հանդեպ և հետևաբար զարմանալի չէր նրանց համար իմ ընտրած ուղին, ասեմ ավելին՝ նրանք ինձ միշտ օգնել և աջակցել են, բոլոր հարցերում։ Այսօրվա պես հիշում եմ ընդունելությանս օրը։Ես շատ ուրախ, բայց միևնույն ժամանակ լարված էի, քանի-որ դա իմ երազանքների և նպատակների ազդարարման սկիզբն էր։
_Ինչպե՞ս սկսեցիք նկարահանվել գովազդային հոլովակներում։ _Ձեզ հանրությունը ճանաչեց «Կույր աշխարհ» հեռուստասերիալից։ _Թե նկարահանող խումբը, և թե դերասանական խումբը պրոֆեսիոնալ էին և ամեն մի օրն ինձ համար, նոր բան սովորելու հնարավորություն էր։ _Մի անգամ ասել եք, որ Ձեր հագուստների հեղինակը ինքներդ եք: Սովորե՞լ եք հագուստի մոդելավորում։Այլ ի՞նչ տաղանդներ ունեք։ _Եթե ոչ դերասանուհի ապա ի՞նչ մասնագիտություն կնտրեիք։ _Մինչ դերասանական դպրոց գնալը և այդ աշխարհին ծանոթանալը մտածել եմ, որ պետք է դիզայներ դառնամ։ Մանկուց իմ մեջ եղել է սերը դեպի մոդելավորում, նկարչություն, քանդակագործություն, հետևաբար միշտ մտածել եմ, որ հենց այդ ուղով էլ պետք է շարունակեմ։ _Ինչո՞վ եք այժմ զբաղվում։ |