Loading...

Articles

Պատերազմը ճաքեցրեց սիրտս և կոտրեց ձեռքերս

17:36, Sunday, 17 September, 2023
Պատերազմը ճաքեցրեց սիրտս և կոտրեց ձեռքերս

Հարցազրույց մանկավարժ, «Ուշացած խաղաղություն» գրքի հեղինակ Տաթև Պետրոսյանի հետ:
    
    

Ես Տաթևն եմ, 19 տարեկան, Ապրում եմ երևանում։Սովորում եմ Արմավիրի Պետական Ինդուստրիալ Մանկավարժական քոլեջի 2֊րդ կուրսում, հեռակա բաժնում։
     Աշխատում եմ մասնավոր մանկապատեզում, կրտսեր 2֊րդ խմբում, որպես խմբի ղեկավար` դաստիարակ։
     Ընտրեցի մանկավարժի մասնագիտությունը, որովհետև կարևորագույնը դարձավ ինձ համար, ամենափոքրիկների մեջ սերմանել հայրենասիրություն։
    
    

_Երբվանի՞ց եք սկսել ստեղծագործել։Ձեր առաջին գրքի ստեղծման մասին պատմեք։
    
    

_Գրել եմ միշտ, դեռ մանկուց, չմտածելով, որ մի օր մտքերս գրքեր պիտի դառնան։
     Իմ առաջին գիրքը գրել եմ 44 օրյա պատերազմի օրերին։Գիրքը բաղկացած է 44 էջից։
     Վերնագրել եմ` «Ուշացած Խաղաղություն» ։
     Ասելիքներ շատ են, բայց կասեմ ամենակարևերի մասին։Գրում եմ և ցանկանում, որ բոլորն իմանան թե ինչքան կարևոր է ներկան։Չէ որ, անցյալում մնացած, բայց ներկայում ապրող մի կարոտ մեզ եռաբլուր է կանչում։
    
    

_Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել գիրքը գրելու, հրատարակելու ժամանակահատվածում։
    
     _Ամենամեծ դժվարությունը գրելն էր։Որովհետև դու գրում ես մի երևությի մասին, որ դառնեցրեց կյանքը ու վարդագույն քաղաքը սևի վերածեց։
     Գիրքը գրվեց 2020 թվականին և տպագրվեց 2022 թվականի հունիսի 5 ին։Շնորհանդեսը տեղի ունեցավ 2023 թվականի ապրիլի 10ին` Imperium Plaza ֊ում։
     Նաև հրավերներ եմ ունեցել տարբեր գրադարաններից և դպրոցներից։
    
     _Ի՞նչ կարծիքներ եք լսել ընթերցողներից։


     _Մարդիկ տարբեր էին, կարծիքները նույնպես։Բայց կարծքները միայն եղել են դրական։
     Կարծիքներ հայտնեցին ռազմաճակատում կռված տղաները։Տարբեր ընկերությունների տնօրինությունները, ինչպես նաև շատ մանկավարժներ։
     Բառերն ավելորդ էին դառնում երբ արցունքներս զսպել չէի կարողանում։Երբ տեսում էի իմ դիմաց նստած վիրավոր տղաների, արժևորվում էր կյանքս, ուժերս հավաքում էի ու շարունակում խոսել։
    
     _Կա՞ն տողեր գրքից որոնք կցանկանայիք առանձնացնել։


     _Ու ես խոստացա ինքս ինձ, որ այլևս ձեռքերս չեն գրելու պատեազմի մասին, որովհետև Պատերազմը ճաքեցրեց սիրտս և կոտրեց ձեռքերս։
    
     _Հնարավո՞ր է մոտ ժամանակներս նոր գիրք լույս տեսնի։
    
     _Այո շատ շուտով տպագրվելու է իմ 2 րդ գիրքը։Գիրքը 21 դարի երիտասարսության մասին է։Պայքարի ու նպատակին հասնելու մասին է։
     Տպագրվելու է 200 օրինակ։Շնորհանդեսը կլինի 2024 թվականի Մարտին։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1249 | 0 | 0
Facebook