Loading...

Articles

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ

14:25, Saturday, 02 September, 2023
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՀԱՆՋ

Երգ եմ ուզում ես գրել

Հաղթանակի ու փառքի։

Եթե պիտի սգամ նոր

Կորուստներ ու արհավիրք,

Փակի՛ր բերանն իմ, Մուսա՛,

Ողորմելի ինձ կոչիր։


    

Երգ եմ ուզում ես գրել՝

Լեցուն լուսե ծիծաղով։

Եթե նորից պիտ երգեմ

Դժբախտ, ավեր հայրենիք,

Կոտրի՛ր գրիչն իմ, Մուսա՛,

Ինձ ապիկար համարիր։


    

Երգ եմ ուզում ես գրել

Սիրո մասին և ուժի։

Մինչ դու այցի կգաս ինձ,

Նախ ինձանից, իմ Մուսա,

Դու հաղթանակ պահանջիր։


    

30․07․2023

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
854 | 0 | 0
Facebook