Loading...
Թելեգրամ

Articles

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՐՏՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

19:51, Saturday, 25 September, 2021
Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՊԱՐՏՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Որքան էլ տարօրինակ է, բայց այն տպավորությունն է, թե մենք շուրջ երեսուն տարի չենք գիտակցել, որ դարեր ձգված ողբերգության, պետականության կորստի, մեր դեմ բազմիցս իրականացված ցեղասպանության պատճառը ՆԱԽ և ԱՌԱՋ եղել է այն, որ մենք ՊԱՐՏՎԵԼ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ։

Պատերազմում պարտվելուն վերաբերվել ենք այնպես, ինչպես վերաբերվում են, օրինակ, նարդի խաղում պարտվելուն։

Կպարտվենք՝ կպարտվենք․ աշխարհը դրանով չի ավարտվում։ Մի քիչ կվրդովվենք, զառերի վրա «մուննաթ» կգանք ու նորից գլուխ կգովենք, թե մեր դեմ խաղ չկա։

Նարդի խաղում պարտվելիս, այո՛, աշխարհը չի ավարտվում, բայց պատերազմո՛ւմ պարտվելիս է, որ ազգերը կորցնում են պետականություն, ինքնիշխանություն, հայրենիք․․․

Պատերազմո՛ւմ պարտվելով, բանակի՛ պարտվելով է, որ ազգերը ցեղասպանվում են, վերանում։

Պատերազմո՛ւմ պարտվելով է, այո՛, աշխարհը հաճախ ավարտվում է․․․

Հանաք բան թող չթվա․ մենք ոչ թե ինչ-որ խաղում ենք պարտվել, այլ պատերազմում և, հակառակ մեզ, որ չգիտեինք, թե ի՛նչ են անում հաղթելուց հետո, թշնամին լավ գիտի․․․

Հետ նայենք մի պահ․ ինչպե՞ս ենք պատրաստվել մեր դռանը չոքած պատերազմին, որի մասին թշնամին խոսում էր ամեն օր․․․

Ինչպե՜ս կարելի էր նման վիճակում լինել այդքան թեթևամիտ, ունենալ ոչ թե երկիրն ու բանակը, այլ անձնական բիզնեսը զարգացնող «թագավորներ» ու «իշխաններ» ․․․

Նորից չխորանանք այս ամենի մեջ․ շատ է ասվել։

Ասվել է, սակայն․․․

Պատերազմի հարցը, անկախ մեր ցանկությունից, օրակարգում է դարձյալ, և Աստված մի արասցե, եթե նորից պատրաստվենք ոչ թե պատերազմի, այլ․․․ նարդու մրցաշարի։

To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
374 | 0 | 0
Facebook