Loading...

Articles

Ավետ Բարսեղյանն ընկերուհի՞ ունի

Vazgen
Author:
Vazgen
10:14, Thursday, 06 September, 2012
Ավետ Բարսեղյանն ընկերուհի՞ ունի

Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Ավետ Բարսեղյանը լքել է ամուրիների ցանկն ու ընկերուհի ունի, իսկ ընտրյալը՝ «Հայ Սուպերսթար 5»-ի հաղթող Սոնա Ռուբենյանն է: Ընթերցողներն էլ մեզ անընդհատ խնդրում էին պարզել լուրի իսկությունը:

Թերևս Գարիկի և Մարիաննայի հարսանիքից հանկարծակիի գալն է պատճառը, որ հասարակությունը փորձում է հնարավոր ու անհնար բոլոր ճանապարհներով իրար կապել հայտնի մարդկանց անուններն ու նախապես իմանալ նրանց կապի մասին:

«Ու՞ր են հասել հայերը, - հռետորական հարցով ինձ դիմեց հաղորդավարը: – Իհարկե նման բան չկա: Ես և Սոնան շատ լավ հարաբերություններ ունենք, բայց ծիծաղելի է խոսել, որ մենք միասին ենք»:

Բամբասանքը տարածողներին Ավետը կոչ արեց ուշադրություն դարձնել իր տարիքին. «Ես 32 տարեկան եմ, Սոնան դեռ երեխա է, ինչպե՞ս կարող են մեր անուններն իրար կապել»:

Սոնա Ռուբենյանը ևս մատնանշեց իրենց տարիքային տարբերությունը, երբ լսեց լուրի մասին. «Երբ ես Երգի պետական թատրոն էի գնում, 5 տարեկան էի: Ավետն էլ էր այն ժամանակ Երգի թատրոնում սովորում ու արդեն 20-21 տարեկան էր: Պատկերացնու՞մ եք մեր տարիքային տարբերությունը: Մեր շփումը զուտ գործնական է եղել՝ «Սուպերսթարի» կամ ինչ-որ համերգային ծրագրի շրջանակներում», - ասաց աղջիկն, ով իրեն շատ վատ զգաց նման լուրերի տարածման պատճառով:Ո՛չ Սոնան, ո՛չ Ավետը չկարողացան հասկանալ, ինչի՞ց են սկսվել նման խոսակցությունները, քանի որ իրենք նույնիսկ ընկերներ չեն, որ իրենց միասին տեսած լինեին և նման ենթադրություններ անեին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7727 | 5 | 0
Facebook