Loading...

Articles

Այսօր Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Vazgen
Author:
Vazgen
09:42, Thursday, 06 September, 2012
Այսօր Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը
     «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր երկօրյա այցով կայցելի Հայաստան՝ Հարավային Կովկասի պետությունների կատարվող շրջագայության շրջանակներում»:
    
     Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի կողմից տարածված հաղորդագրությունում, որի համաձայն այցի ընթացքում դաշինքի գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
    
     ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր այցի շրջանակներում նաև կայցելի Երևանի պետական համալսարան, որտեղ հանդես կգա զեկույցով:
    
     Հայաստանյան լրատվամիջոցների վկայությամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան հետաձգվել է: Ռասմուսենի սեպտեմբերի 5-ի վրա նշանակված բոլոր հանդիպումները կհետաձգվեն մեկ օրով:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2624 | 0 | 0
Facebook