Մասնագետի խորհուրդները. եթե մազերը ներաճում են
22:43, Friday, 10 May, 2013
Like
0
Dislike
0
9151 | 0 | 0 | 0
Շատ կանանց է ծանոթ մազերի ներաճի խնդիրը, որոնք տարբեր պատճառներով փակվում են պարկիկներում եւ աճում՝ դուրս չգալով մակերես: Եվ դա ոչ միայն գեղեցիկ չէ, այլեւ տհաճ հետեւանքներ է առաջացնում. կարմրություն, քոր, այրուք, իսկ երբեմն նույնիսկ բորբոքում: Կոսմետոլոգ Մարինա Հովսեփյանը թղթակցին ոչ միայն պատմել է առաջացման պատճառների մասին, այլեւ դրանց դեմ պայքարի մի քանի միջոցներ է ներկայացրել: «Մազերի ներաճի ամենատարածված պատճառներն էպիլյացիան եւ սափրումն են: Մազահեռացման ցանկացած միջոց մազերը թույլ ու բարակ է դարձնում: Իսկ նման միջոցների հաճախ եւ երկարատեւ օգտագործման արդյունքում մաշկը կոշտանում է, եւ թույլ մազերն ավելի դժվարությամբ են ամուր եւ հաստ շերտի միջով մակերես դուրս գալիս: Բացի այդ, բթացած սայրերով էպիլյատորներն ու ածելիները թուլացած մազի մի մասը թողնում են մաշկի տակ: Նման սխալ մազահեռացնումն էլ բերում է ներաճի: Ամենից հաճախ այս խնդրին բախվում են մուգ կոշտ մազերով մարդիկ: Կարեւոր է նաեւ ճիշտ սափրվելը. միայն մազերի աճման ուղղությամբ: Իսկ մաշկը պետք է գործողությանը նախապատրաստված լինի՝ խոնավեցված եւ փափկած: Ներաճած մազից ազատվելուց հետո կարող է հետք մնալ: Նման յուրօրինակ սպին դժվար է վերացնել: Ոչինչ չձեռնարկելու դեպքում այն կարող է անհետանալ շատ երկար ժամանակ, 1-2 տարվա ընթացքում: Եվ նույնիսկ հարթ մաշկը, որը պատված է նման բծերով, գեղեցիկ չէ: Այդ խնդիրը լուծելու հարցում կօգնեն մի քանի տնական միջոցները: 1. Պիլինգ կամ սքրաբ: Դրանց օգնությամբ բջիջների վերին շերտը դուրս է գալիս, որը պատված է մուգ պիգմենտներով, եւ մաշկն արագ թարմանում է: 2. Е վիտամին: Այն թարմացնում եւ վերականգնում է մաշկի բջիջները, ինչպես նաեւ ճերմակեցնում մաշկը: Ամեն անգամ լոգանք ընդունելուց հետո սքրաբ օգտագործեք եւ սպիի վրա E վիտամինի լուծույթ քսեք: 3. Գերչակի յուղ: Արդյունավետորեն փափկեցնում է մաշկի կոշտացած հատվածները եւ նպաստում մեռած բջիջների հեռացմանը, ինչպես նաեւ բծերի աստիճանական գունազրկմանը: 4. Ասպիրինով դիմակ: Վերցրեք կես թեյի գդալ ջուր, 3-4 ասպիրինի հաբ եւ 1 թեյի գդալ մեղր: Այս միջոցը կարելի է օգտագործել նաեւ ներաճած մազերի դեմ պայքարելու համար: |
+19 °C |
+8 °C
+19 °C
|
Tomorrow: +19 °C |