Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

«Փուչիկների» հայտնի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա...

15:38, Saturday, 25 August, 2012
«Փուչիկների» հայտնի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա...

ՀՀԿ-ական «փուչիկների» հայտնի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը` վկայակոչելով «Դատալեքս» դատական տեղեկատուն:

«Այս գործով միակ մեղադրյալը 54-ամյա Սերոբ ***ոյանն է, որի մասին ավելի վաղ հայտնել ենք, որ նա երեւանյան փողոցներից մեկի մայթեզրին նստած` հասարակ փուչիկներ է փչում ու վաճառում: Ըստ մեղադրանքի, այս տարվա մայիսի 4-ին Երեւանի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետեւանքով նույն օրը 228 մարդու անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Թեեւ նշվում է 228 տուժողների մասին, նույն էջում գրված է, թե տուժողները 64-ն են: Ինչով է դա պայմանավորված, հայտնի չէ: Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե ինչպես է դատախազությունը պնդելու այն անհեթեթ վարկածը, թե ***ոյանը միայնակ փչել եւ իրացրել է 7 հազար փուչիկ», - գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5081 | 0 | 0
Facebook