Նա քայլո՜ւմ էր
Ու ոտքերով քա՜րշ էր տալիս սիրտն իմ խելառ,
Սրտիս տեղը կրծքի տա՜կ էր-
Հայտնվել էր ոտքերի տակ…
Սի՜րտ ու ոտքե՜ր իրար գրկած
Քայլո՜ւմ էին
Փոշի ու կեղտ հագած մայթով,
Չեմ առարկի - գեղեցիկ էր պատկերը այդ,
Հոգեզմայլ... նաև՜ ցավոտ:
Մի հեքիա՜թ էր փողոց ելել՝
Ճկուն-հմայք, կարոտաթև՜,
Հեռանո՜ւմ էր սիրտս ավեր-
Այնքան թեթև՜, այնքան թեթև՜:
Նա չէ՛ր նայում ոտքերի տակ
(Փարթամ կո՜ւրծքն էր խանգարում)
Ինչպես սուզվող կարոտի նա՜վ
Հեռանո՜ւմ էր, հեռանում…
Կա՛նգ առ, նայի՜ր ոտքերիդ տակ՝
Կապույտներում կորած մի սիրտ,
Չե՜ս ցանկանում սե՜րն իմ դառնալ-
Կդիմանամ՝ միայն սիրտս լինի հանգիստ: