Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աղը

12:18, երեքշաբթի, 25 հունվարի, 2022 թ.
Աղը

«Մի օր ես լսեցի, որ մայրս մեր հարևաններից աղ է խնդրում: Բայց քանի որ մենք աղ ունեինք, դա ինձ զարմացրեց, ու ես մորս հարցրեցի, թե ինչու է հարևաններից աղ ուզում, երբ մենք աղ ունենք:

Եվ նա ինձ այսպես պատասխանեց.

-Քանի որ մեր հարևանները շատ փող չունեն, հաճախ ստիպված են լինում մեզանից որոշ բաներ խնդրել: Ժամանակ առ ժամանակ ես նույնպես նրանցից փոքր, ոչ թանկ բաներ եմ խնդրում, որպեսզի նրանք մտածեն, որ մենք էլ իրենց օգնության կարիքն ունենք: Այս կերպ նրանք իրենց ավելի վստահ են զգում և նրանց համար ավելի հեշտ է լինում մեզանից խնդրել այն ամենը, ինչի կարիքն իրենք ունեն»:

Մաթիո Ռիկար, Նեպալում ապրող ֆրանսիացի բուդդայական հոգևորական, գրող, թարգմանիչ և լուսանկարիչ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1203 | 0 | 0
Facebook