Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Հոդվածներ

«Հեռավոր Ավստրալիայում, որտեղ արևը խորովում է, ապրում են մեր սևամորթ եղբայրները: Լումումբա՛, Լումումբա՛, Լումումբա՛, մե՛ր եղբայր ու մե՛ր հերոս, Դու ընկա՛ր ժողովրդի ազատության համար»

18:49, երեքշաբթի, 18 հունվարի, 2022 թ.
«Հեռավոր Ավստրալիայում, որտեղ արևը խորովում է, ապրում են մեր սևամորթ եղբայրները: Լումումբա՛, Լումումբա՛, Լումումբա՛, մե՛ր եղբայր ու մե՛ր հերոս, Դու ընկա՛ր ժողովրդի ազատության համար»

1961 թվականի հունվարի 18-ին սպանվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության պաշտոնանկ արված վարչապետ Պատրիս Լումումբան:

1960 թվականի հունիսին նա դարձել է Բելգիայի գաղութային լծից ազատագրված և անկախություն հռչակած Կոնգոյի առաջին վարչապետը: Խորհրդային Միությունում Լումումբան համարվել է մեծ հայրենասեր ու գաղութատիրությունից Աֆրիկայի ազատագրման համար պայքարի մարտիկ, իսկ Բելգիայում նրան համարել են ազգայնամոլ անձնավորություն, որը նախաձեռնել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սպիտակամորթ բնակչության ջարդեր, որոնք սկսվել են նրա իշխանության գալուց մեկ ամիս անց: Սպիտակամորթներին պաշտպանելու համար Բելգիան զորք է մտցրել Կոնգո, իսկ Կատանգա նահանգում ապստամբել են «միջազգային կոմունիզմի գործակալ» Լումումբային ենթարկվել չցանկացող անջատողականները, որոնց գլխավորել է Մոիզ Չոմբեն:

1960 թվականի սեպտեմբերի 14-ին Կոնգոյի մայրաքաղաքում հեղաշրջում է տեղի ունեցել: Հեղաշրջումը գլխավորել է երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ժոզեֆ Մաբուտուն: Լումումբային ձերբակալել են, և վարչապետի պաշտոնն զբաղեցրել է Մաբուտուն: 1960-ի դեկտեմբերին Լումումբային տարել են Կատանգա ու այնտեղ գնդակահարել:

ԽՍՀՄ-ում այն համոզմանն են եղել, որ Լումումբային սպանել են Չոմբեի հրամանով՝ ԱՄՆ ԿՀՎ-ի և Բելգիայի զինվորականության աջակցությամբ: Մոսկվայում հարբած ռուսները բակերում Լումումբային նվիրված երգեր են երգել, որոնք վկայում են, որ այդ երգերն հորինողներն ու կատարողները նույնիսկ աշխարհագրական տարրական գիտելիքներ չեն ունեցել: Ահա՛ մեկ քառյակ այդ երգերից մեկից. «Հեռավոր Ավստրալիայում, որտեղ արևը խորովում է, ապրում են մեր սևամորթ եղբայրները: Լումումբա՛, Լումումբա՛, Լումումբա՛, մե՛ր եղբայր ու մե՛ր հերոս, Դու ընկա՛ր ժողովրդի ազատության համար»:

1961 թվականին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախկին վարչապետի անունով է կոչվել Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության համալսարանը (1992 թվականին համալսարանին զրկել են այդ անունից), իսկ 1966 թվականին Կոնգոյում Լումումբային ազգային հերոս են հռչակել:

2001 թվականին պատմաբան Լյուդո դե Վիտտեն հայտնաբերել է մի փաստաթուղթ Լումումբայի սպանության նախապատրաստման վերաբերյալ: Այն ստորագրել է Աֆրիկայի գործերով Բելգիայի նախարար Հարոլդ դ՝Ասպերմոնտ Լինենը: Բրյուսելն այդ տարիների կառավարության գործունեության հետաքննություն է կատարել: Տասը մարդ սպանության մեղավորներ է ճանաչվել, բայց ոչ մեկը պատասխանատվություն չի կրել: Բելգիան սահմանափակվել է Լումումբային ընտանիքից ներողություն խնդրելով:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
731 | 0 | 0
Facebook