Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Մի կաթիլ Անձրև

23:25, շաբաթ, 04 մայիսի, 2013 թ.
Մի կաթիլ Անձրև
    
Կարծես թե երկնքից հեռացող անձրևի ձայներ եմ լսում, ու ասֆալտի վրա փշուր-փշուր լինող, կեղտոտ ջրերի կուտակումներում լողացող ալիքներ են երևում...
Ճիշտ նույն ժամին, նույն հաճախականությամբ, նույն ուժգնությամբ ու միշտ նույն տեղում, նույն տեղին...
Երկնքից թափվող հիշողություններ, սրտերից հոսող սիրո կաթիլներ...
Արցունք կարոտի, անուժ մի կաթիլ, որ առանց հրելու անգամ գլորվում է, սահում երկնքով, իսկ նրան հետևում են հաջորդներն ու դառնում մի բուռ սեր, կարոտ ու հոգու ցավ:
Ու անկում... գլխակորույս գահավիժում, ջախջախումներ, սակայն ազատություն, ճախրանք ու թռիչք մաքուր օդում:
Գրկախառնվում, միաձուլվում, փակում են աչքերը, դիմադարձ քամուն երեսները դեմ տալիս ու սրտի արագ զարկերով, ժպիտը դեմքներին հասնում երկիր...
Ամպերի հետևում թաքնված արևս ջերմություն է խոստանում: Երազ դարձող մտքերս զարթնել են ուզում, հոգիս՝ գոռալ, սիրտս պատռվել է ուզում: Ամառս եմ ուզում...

    
Հարբել եմ... թունդ արբել եմ քեզանով, իսկ դու՞, դու իմ չցնդող սպիրտն ես, միախառնվում ես մարմնիս, սակայն չես օքսիդանում, շարունակում ես մնալ, ազդել ամիսներով կաթիլ առ կաթիլ:
Քնել եմ ուզում... չձանձրացնող, երազաշատ, հարատև քուն եմ ուզում... երազներս եմ ուզում...մեր ամռան անձրևն եմ ուզում...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4690 | 0 | 0
Facebook