Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Կաթիլային

16:55, կիրակի, 28 հուլիսի, 2013 թ.
    
Կան անուններ և բառեր, որոնք ձեզ հետ են տանում դեպի այն վայրը կամ այն ժամանակը, երբ ձեզ համար լավ է եղել, երջանիկ եք զգացել ձեզ: Կան նաև անուններ և վայրեր, որտեղ և որոնց կողքին գտնվելու դեպքում կզգաք ձեզ երջանիկ: Ամեն դեպքում միշտ էլ առիթներ գտնվում են երջանիկ զգալու համար, քանի որ յուրաքանչյուր ոք երջանկության իր պատկերացումն ունի...
Այնքան հեռավոր ու թերևս բաղձալի թվացող հանգրվանին հասցնող ճանապահներըը բավականին երկար են թվում, իսկ ուղին՝ նեղ ու խոչընդոտ: Սակայն հաճախ հասնելուց հետո սկսվում են կասկածներ, ափսոսանքներ կամ ուղղակի ինչ-որ նոր ու անծանոթ ճանապահների փնտրտուքներ:
     Միշտ դերանուններին փոխարինելու են գալիս անունները, իսկ անունները փոխարինվում են նոր անուններով: Երբեմն էլ անունների բազմազանությունից հոգնում ես ու սկսում ես փնտրել ու պրպտել սեփական անունդ՝ ինքդ քեզ:
     Շուրջբոլորդ բոլորն են, միայն թե հաճախ պակասում են ամենակարևոր բաներն ու մարդիկ ու հաճախ պատրաստ ես փոխանակել մեկը տասին, անգամ մեկը հարյուրին համարժեք, չնայած... արժեքներ կան, որ անփոխարինելի են:
     Փոփոխություններն էլ են դառնում փոփոխական, ձայները՝ խուլ, մտքերը՝ բարակ, քայլերն անորոշ, սրտերը՝ դատարկ... հաճախ ուղղակի լցնելու առիթ կամ ցանկություն էլ չի լինում: Դատարկության ու լռության մեջ ինքդ քեզ ավելի լավ ես լսում:
     Բոլորս էլ գիտենք, որ երբեմն շատ քիչ բաներ կամ երևույթներ են պակասում, որպեսզի մարդ ինքն իրեն երջանիկ զգա, սակայն դա միշտ թվացյալ է: Ունենալուց կամ ձեռք բերելուց անտակ բաժակի պես է մարդ դառնում, որքան որ լցվում է, միևնույնն է, միշտ դատարկություն է զգում:
     Երջանիկ զգալու համար անկասկած շատ քիչ բան է պետք, իսկ եթե ավելի ստույգ, ապա ընդամենը մեկ բան. ԻՆՔԴ ՔԵԶ
    
     P.S. Հաճախ կաթիլի պես կորում ենք ծովում, երբեմն էլ ծովում փնտրում ենք կորած կաթիլը
Աղբյուրը` Notes Book
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2824 | 0 | 0
Facebook