Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Հոդվածներ

Հպում

20:42, երեքշաբթի, 11 հունիսի, 2013 թ.
Հպում
     Ձեռքդ բարձրացրու, ընդամենը մի հպում...
     Լռություն...
    
Այնքան իմաստ ու միտք կա այս վայրկյաններ տևող լռության մեջ և այնքան խճճված անորոշություն...որքան ափսոսանք ու խաղաղություն:
Ժամանակ է գալիս, երբ դառնում ես անցորդ ուղղակի, ամեն երևույթի, ամեն դեմքի վրա ընդամենը մի հայացք ես նետում ու... և անցնում: Որքան թափանցիկ են թվում բազում ժպիտների, սեթևեթանքների ու կարծեցյալ լիացած հայացքների միջից տեսանելի գարշելի ու սին էությունները:
Ինքնախաբեության արատով տառապող ստվերներով են լցված փողոցները. բոլորն ինչ-որ տեղ են շտապում, ամենքն ինչ-որ բանից կարծես ուշանում են, իսկ դանդաղ քայլում են միայն նրանք, ովքեր ծանրացած են մտքերի բեռից:

    
Քո՝ ստվեր դարձած դեմքից կամաց-կամաց ձեռքս սահում է ցած՝ անուժ, անհաղորդ, կոտրված... ընդարմացած մատներս նրբորեն շոյում են դեմքիդ վերջին սահմանները, դեմքիդ վերջացող, տարրալուծվող ուրվագծերը և վայր ընկնում բռունցք դարձած...

    
Որքան մաղձ կա շուրջբոլորն ու որչափ կոշտացած ու դալկացած նրբություն մեզանից ներս...

    
Ձեռքդ հեռու տար... քո հպումը ճիչ է...
Դատարկություն...
Աղբյուրը` Notes Book
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3272 | 0 | 0
Facebook