Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Հոդվածներ

Դավաճանին սկզբում պատվել են, ապա՝ սպանել

21:50, երկուշաբթի, 30 օգոստոսի, 2021 թ.
Դավաճանին սկզբում պատվել են, ապա՝ սպանել

606 թվականին պարսից բանակը հարձակվել է Շիրակավան բնակավայրում բանակած բյուզանդական զորքի վրա: Չդիմանալով պարսիկների ճնշմանը՝ բյուզանդացիներն անցել են Ախուրյան գետի մյուս ափը և ամրացել են Երգինա (Արգինա) բերդում: Այստեղ նրանց օգնել է տեղի հայ բնակչությունը: Գյուղացի երիտասարդների խմբերը, զինված գերանդիներով ու մանգաղներով, հարձակվել են պարսից զորքի թիկունքի վրա և բավականին նեղել են թշնամուն: Բայց երիտասարդ հայ գյուղացիների օգնությունը բավարար չի եղել, և պարսիկները գրավել են բերդն ու կոտորել են բոլոր նրանց, ովքեր փորձել են փախչել բերդի այն դռնով, որը տարել է դեպի Ախուրյան գետը: Դրանից հետո պարսիկները 33 գյուղի բնակիչներին գերի են տարել Ատրպատական:

Բյուզանդացիները պարսիկներից պարտություն են կրել նաև Ծաղկոտն գավառի Անգղ բերդում: Բյուզանդական զորքի հրամանատարն է եղել Թեոդորոսը՝ հայոց Խոռխոռունի նախարարական տոհմից: Տեսնելով իր զինվորների սարսափահար հոգեվիճակը՝ այս Թեոդորոսը դավաճանել է այն պետությանը, որին զինվորագրվել էր. նա թույլ չի տվել, որ իր զինվորները զինվեն և թամբեն ձիերը: Այս հանգամանքից օգտվելով՝ պարսիկները համարձակորեն հարձակվել ու կոտորել են բյուզանդական զորքին, իսկ անձնատուր եղածներին թույլ են տվել հեռանալ: Պարսիկ զորավարը Թեոդորոս Խոռխոռունուն ուղարկել է Խոսրով թագավորի մոտ՝ սեփական դավաճանության վարձն ստանալու: Խոսրովը մեծ շնորհներով պատվել է նրան ու պահել իր արքունիքում, բայց որոշ ժամանակ անց հրամայել է սպանել, երբ նկատել է, որ նա մտադիր է եղել հիմա էլ պարսիկներին դավաճանել:
     Նկարում՝ Խոռխոռունիների զինանշանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
619 | 0 | 0
Facebook