Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սավանը ծածկել է ամոթը

00:53, հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ.
Սավանը ծածկել է ամոթը
    
Սավանը ծածկել է ամոթը,
Չափ դրել կրքերին աննվաճ,
Ապշել է քո հերվա ծանոթը,
Թե լուսինն այս ինչքան է նվազ։
Աղոտ էլ սահել է գիշերում`
Կռները արեգին անկանած,
Թմրել են իր արծաթ նազերում
Մի աշխարհ և մի կին… անկասկած։
Փայլուն սաթ, քեզ հաշիշ և ինձ՝ թույն,
Սիրո թույն խնդեղնու բույրերից,
Չեմ քնի, կմնամ էլ արթուն,
Որ զատես ինձ թերատ կույրերից։

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1813 | 0 | 0
Facebook