Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Հոդվածներ

Ես էի, դու չէիր

00:48, հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ.
Ես էի, դու չէիր
    
    
Քո գաղտակուրն էի՝ փայլուն խեցին,
Եվ ուշաթափ էի՝ քեզ խլեցին,
Մարգարտաբեր էիր, թե չիմացար՝
Ինձ թևանցելով ծովը անցար։
Ես քո բեկյալն էի առանց մակույկ,
Թե անգամ սույզ էի՝ դառը հաճույք,
Ես քո բնորդն էի սիրո ծեսին,
Քո տառապանքն էի ցավի տեսին։
Ես քո երկրորդն էի թվարկության
Եվ մեկ էլ որն էի, ուրիշն անգամ,
Վերջամնացն էի անճառելի,
Քո բանաստեղծն էի՝ հարբած էլի։
Իմ կյանքը քի՞չ էր, որ ինձ ներես
Եվ տագնապներդ չհնարես,
Ես ո՞նց կարող եմ անվերջ սուզվել,
Ես թե արբշիռ եմ՝ քե՞զ չեմ հուզել։
Հուշի նման եմ, թե պտտես,
Խազ քաշելով էլ ինձ չջնջես,
Մի տխուր պահի ինձնով տարված,
Ասա, որ ես եմ սիրահարված․․․
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
376 | 0 | 0
Facebook