Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Հոդվածներ

Լավ հետախուզությունն ու կռահողականությունը թշնամուն հաղթելու կարևոր գործոններ են

18:25, երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ.
Լավ հետախուզությունն ու կռահողականությունը թշնամուն հաղթելու կարևոր գործոններ են

Պուբլիոս Կոռնելիուս Սցիպիոնը՝ Կարթագենը նվաճած հռոմեացի զորավարը, օգտվելով հակառակորդի ճամբար դեսպանություն ուղարկելու հնարավորությունից, կարգադրել է իր մարտական ընկերոջ հետ որպես ծառայող ստրուկներ ուղարկել տրիբունների և ցենտուրիոնների, որպեսզի նրանք հետախուզեն Կարթագենի դաշնակից թագավորներից մեկի զորքը: Ռազմական ճամբարի տեղադրությունն ազատորեն ուսումնասիրելու համար նրանք դիտմամբ ազատ են արձակել ձիուն, և, ձևացնելով, թե ուզում են բռնել ու սանձել կենդանուն, անցել են ամրությունների մեծ մասի մոտով, ուշադիր զննել ու ամեն ինչ մտապահել: Երբ նրանք իրենց տեսածը հաղորդել են հրամանատարին, պատերազմն ավարտվել է հակառակորդի ճամբարի հրկիզմամբ:

***

Էտրուսկների դեմ հռոմեացիների մղած երկարատև պատերազմի մի փուլում վերջինի զորքի հրամանատարն է եղել կոնսուլ Լուցիուս Ամիլիուս Պաուլուսը (մահացել է մ.թ.ա.216 թվականի օգոստոսի 2-ին): Մտադիր լինելով Վեդուլինի քաղաքի մերձակա հարթավայր իջեցնել զորքերը՝ նա հանկարծ հեռվում բազմաթիվ թռչուններ է նկատում երկնքում, որոնք միանգամից օդ էին բարձրացել անտառից: Կոնսուլը հասկացել է, որ տվյալ վայրում ինչ-որ որոգայթ է պատրասված, քանի որ թռչունները, նախ, տագնապած են եղել, երկրորդ, միանգամից մեծ քանակությամբ թռչուն է օդ բարձրացել: Նա հետախույզներ է ուղարկել, որոնք բացահայտել են, որ էտրուսկների տասըհազարանոց բանակը դարանակալել է, որպեսզի անակնկալ հարձակումով ոչնչացնի հակառակորդ հռոմեացիներին: Լեգեոններն ուղարկելով հակառակորդի մյուս թև, որին չեն սպասել էտրուսկները, Լուցիուսը ջախջախել է նրանց:

***

Պելոպոնեսի թագավոր Տիսամենոսը՝ առասպելական Օրեստեսի որդին, լսելով, որ հակառակորդը զբաղեցնում է բնական պաշտպանություն ունեցող բլուրը և հնարավոր է, որ իր զորքի համար վտանգավոր գործողություններ ձեռնարկի, հետախույզներ է ուղարկել, որպեսզի պարզի իրավիճակը: Վերադառնալով՝ հետախույզները զեկուցել են, թե հրամանատարի ենթադրությունը անհիմն է, և Տիսամենոսը զորքին կարգադրել է շարունակել ընթացքը: Բայց հանկարծ նա նկատել է, որ կասկածելի բլրից մեծ քանակությամբ թռչուն է միանգամից օդ բարձրացել ու այլևս չի իջել: Տիսամենոսը եզրակացրել է, որ այդ բլրի հետևում թշնամու զորախումբն է թաքնված ու զորքն այլ ուղղությամբ է տարել՝ խույս տալով դարանում հայտնվելուց:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1149 | 0 | 0
Facebook