Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 սեպտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Հոդվածներ

Ոդիսևսի քինախնդրության մասին, որը վկայում է, որ հնում էլ են կեղծիքը բացահայտողի «գլխին սարքել»

20:09, երկուշաբթի, 09 օգոստոսի, 2021 թ.
Ոդիսևսի քինախնդրության մասին, որը վկայում է, որ հնում էլ են կեղծիքը բացահայտողի «գլխին սարքել»

Ոդիսևսի անունը նրա պապն է դրել: Նրա ծնվելուց մի քանի օր անց պապը ժամանել է Իթակե կղզի, և իր ժամանման առաջին իսկ երեկոյան, երբ ընթրիքն արդեն ավարտվել է, գիրկն է առել երեխային: «Հայրի՛կ, նրան անո՛ւն դիր», ասել է մանկան մայրը՝ Անտկլեան: Եվ պապը պատասխանել է. «Իմ ամբողջ կյանքում ես իմ դեմ եմ տրամադրել բազմաթիվ արքայազների, այդ իսկ պատճառով իմ այս թոռանը ես Ոդիսևս կանվանեմ, որ նշանակում է «կատաղի», որովհետև նա պիտի լինի իմ թշնամության զոհը: Բայց եթե նա մի օր Պառնաս լեռը բարձրանա ինձ նախատելու համար, ապա ես նրան կտամ իմ ունեցածի մի մասը ու կզսպեմ նրա զայրույթը»:

Եվ «կատաղի» անունը կրող այս խորամանկ քինախնդիրը որոշել է վրեժ լուծել իր սուտ գժությունը բացահայտած Պալամեդեսից: Նա կաշառել է Պալամեդեսի ստրուկին, և ստրուկը գաղտնաբար նրա անկողնու տակ քսակով ոսկի ու մի կեղծ նամակ է դրել Տրոյայի արքա Պրիամոսից, որը պիտի վկայեր տրոյացիների հետ Պալամեդեսի ունեցած դավաճանական հարաբերությունների մասին: Պալամեդեսը չի կարողացել ապացուցել իր անմեղությունը, և նրան քարկոծելով սպանել են:

Իմանալով որդու սպանության մասին՝ Պալամեդեսի հայրը՝ Նավպլիոս թագավորը, վրեժ է լուծել Տրոյական պատերազմից վերադարձած հույներից: Հակառակ Ագամեմնոնի կամքի՝ Պալամեդեսի դավաճանությանը չհավատացած հերոս Այաքսը նրա մարմինը հողին է հանձնել:

Նկարում, որի հեղինակը Ռեմբրանդտն է, Պալամիդեսին դատում է Ագամեմնոնը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
752 | 0 | 0
Facebook