Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Հոդվածներ

«Ով չի ուտի իմ մարմինը և չի խմի իմ արյունը, որպեսզի միախառնվի ինձ, իսկ ես՝ նրան, փրկության մասնակից չի լինի»

16:03, շաբաթ, 10 հուլիսի, 2021 թ.
«Ով չի ուտի իմ մարմինը և չի խմի իմ արյունը, որպեսզի միախառնվի ինձ, իսկ ես՝ նրան, փրկության մասնակից չի լինի»

Միհրի՝ հեթանոս պարսիկների Արև-աստծու պաշտամունքային ծեսի ժամանակ քրմերը հավատացյալների լեզվին մեղր են կաթեցրել, և Միհրի պաշտամունքի պարտադիր բաղադրիչներն են եղել հաղորդությունը և մկրտությունը: Հաղորդությունը կատարվել է հացով և գինիով. «Ով կլանում է իմ մարմինն ու արյունը, բնակվում է իմ մեջ, և ես նրա մեջ եմ բնակվում» (Զրադաշտ):

Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուսի խոսքերն իր մարմնին և արյանը հաղորդվելու խորհրդի մասին ընդօրինակված են Միհրին պաշտողների խոսքերից. ծեսի ժամանակ նրանք հետևյալ խոսքերն են արտասանել. «Ով չի ուտի իմ մարմինը և չի խմի իմ արյունը, որպեսզի միախառնվի ինձ, իսկ ես՝ նրան, փրկության մասնակից չի լինի»:

Միհրը, ինչպես Հիսուսը, ծնվել է կույսից, ծնվել է քարանձավում, դեկտեմբերի 25-ին (Արեգակն արդարի ծննդյան օր): Միհրի ծնունդը նշանավորող պաշտամունքային ծեսը կատարվել է քարանձավներում կամ քարանձավանման վայրերում: Քանի որ նա համարվել է արևի աստված, Միհրի տոնը նշվել է արևի օր համարվող կիրակի օրը, և այդ օրվան քրիստոնեությունից շատ առաջ տրվել է «Տերունական օր» անունը, քանի որ Միհրին երկրպագելիս նրան «Տեր» են անվանել:

Միհրի ծնունդից անմիջապես հետո իմաստուններ ու հովիվներ են եկել նրան երկրպագելու և ընծաներ (գառներ և պտուղներ) են մատուցել:

Միհրը համարվել է մեծ ուսուցիչ:

Նրան «Բարի հովիվ» են անվանել:

Նրան ընդունել են որպես «Ճանապարհ», «Ճշմարտություն» և «Լույս»:

Նրան նաև «Փրկիչ» և «Մեսիա» են անվանել:

Նա նույնականացվել է Առյուծի ու գառան հետ:

Նախապես Միհրի կյանքի հիմնական գործողությունը եղել է ցլի դեմ ճակատամարտը, իսկ հետագայում Միհրը նույնացվելէ ցլին՝ այնպես, որ համարվել է, թե աստված իրեն զոհաբերել ու իր արյունը տվել է, որպեսզի աշխարհում խաղաղությունը հաղթանակի ու առատություն լինի: Ավելի ուշ ցուլը փոխարինվել է խոյով, որին պարսկական Կենդանակամարում փոխարինել է գառնուկը:

Միհրի զոհաբերությունը կատարվել է Զատիկի օրը, որը համապատասխանել է նրա հարության օրվան, և զատկական գառնուկ դարձած այս աստվածը զոհաբերվել է աշխարհի բարօրության համար:

Նա 12 ուղեկից կամ աշակերտ է ունեցել:

Նա հրաշքներ է գործել:

Նա սպանվել է ու թաղվել է գերեզմանում:

Երեք օր անց նա հարություն է առել:

Նրա հարությունը տոնանշվել է ամեն տարի:

Միհրին հավատացողներն անվանվել է «Միհրի զինվորներ», և նրա պաշտամունքի սպասավորները եղել են ոչ միայն իր քահանաները, այլև կուսանները: Նրա պաշտամունքի գլխավոր քրմին անվանել են Pater Patrum (Հայրերի հայր), և նրա նստավայրը Հռոմում է եղել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
521 | 0 | 0
Facebook