Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի հավերժություն տևելու համար մի կյանքը քիչ է

15:12, հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ.
Մի հավերժություն տևելու համար մի կյանքը քիչ է
    
Մի հավերժություն տևելու համար մի կյանքը քիչ է,
Մի ծովածոցում կորչելու համար ծոցն ամեն ինչ է,
Վայելքից վայելք չվելու համար մի գիրկը քիչ է,
Վերջինեկ հույզից գժվելու համար ցավը ոչինչ է,
Սրտիդ մի զարկը չափելու համար տևողությունս, զարմանք, բայց քիչ է,
Եվ էլի քիչ է զարմանքիս չափը քո հմայանքը չափելու համար,
Տաղերի մի գիրք փակելու համար հազար տաղն ինչ է,
Քիչ է տարափիս թափն ընկալելու՝ Դիմանկարս գուցե և քիչ է,
Երբ իմ այս կյանքը խմբագրելու փորձերս զուր են,
Բժժանքից բժժանք ապրելու համար մի հուռութքն ինչ է,
Թե խելքից վեր էր այս ասելիքս, նորից չսկսե՞մ թվարկն Անեղի,
Հետո չթվա, թե սեր ունեցա և տագնապում եմ հիմա անտեղի։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1033 | 0 | 0
Facebook