Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հաստատումներ

16:12, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Հաստատումներ
    
    
Աչքերիդ մեջ եմ անունս պեղել
Եվ ընդհատաբար ցիր ու ցան հոսել,
Էլ լաց չլինես։
Առոգանել եմ սրբերիդ տեղակ
Անտես անելով վանքերն ավերակ,
Տաղերդ են մատուռ։
Անխառն լույսդ եմ եթե վերծանել,
Կռահելով եմ անձս կործանել,
Ինձ էլ չխաչես։
Մթնաժոռել եմ, որ էլ չառկայծեմ,
Հույսով ապրել եմ, որ էլ չկարծեմ
Գիշե՞ր ես, թե՞ տիվ։
Մեր երազանքից քանիսը պահեմ,
Քեզ կորցնու՞մ եմ, որ ապա շահե՞մ,
Աչքերդ փակիր։
Ակնապիշ քանի քեզ մտաբերեմ,
Ցավին սովոր եմ, պիտի համբերեմ,
Բացիր աչքերդ,
ես իմ թափորի վերջից եմ գալիս․․․
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
973 | 0 | 0
Facebook