Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թանկ իմաստ դրի բառ ու դարձվածքում

22:09, կիրակի, 30 մայիսի, 2021 թ.
Թանկ իմաստ դրի բառ ու դարձվածքում
    
Թանկ իմաստ դրի բառ ու դարձվածքում,
Ասիր, անամոթ, քո ի՞նչն է լավը,
-Ո՞նց չպսպղամ լուսադար աչքում
Ու ո՞նց չշաղեմ քո անհունց կավը։
-Փորձանքի կգաս ինձ մոտարկելով,
Թե հնարածդ պարզապես սեր է,
Կինը հո սազք չի, որ դիտարկելով,
Ասես նազանքը ծեքծեքուն դեր է։
Լուսինն է ասի, բժժանքիդ գինը,
Ես էլ հո գիտեմ, ոնց ես թրթռում,
Փայլուն մի բա՞ն չի քո աբրեշումը,
Եթե զարմանքից աչք էլ չեմ թարթում։
Ասիր, թաքնվիր ծառի սաղարթում,
Մի երկինք հետո ամեն բան նույնն է,
-Դու իմ տաղերը երբեք չես կարդում,
Դիմանկարդ ինձ աղու թույն է։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
988 | 0 | 0
Facebook