Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մեր դեմ արշավանք է նախապատրաստվում...Բոլշևիկները կենտրոնացնում են իրենց զորքերը Ուկրաինական Հանրապետությունը ջախջախելու համար»

14:44, երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ.
«Մեր դեմ արշավանք է նախապատրաստվում...Բոլշևիկները կենտրոնացնում են իրենց զորքերը Ուկրաինական Հանրապետությունը ջախջախելու համար»

1926 թվականի մայիսի 25-ին սպանվել է սույն հոդվածի վերնագրային մեջբերման հեղինակը՝ ուկրաինացի ռազմական և քաղաքական գործիչ, Ուկրաինայի ժողովրդական հանրապետության Դիրեկտորիայի նախագահ, Ուկրաինայի բանակի և նավատորմի գլխավոր ատաման Սիմոն Պետլյուրան:

Նա ղեկավարել է Ուկրաինայի կառավարությունը 1919 թվականի փետրվարի 10-ից մինչև 1920 թվականի հոկտեմբերը: Ռուսական Կարմիր բանակի կողմից Դիրեկտորիայի զորքերի ջախջախումից հետո Պետլյուրան ստիպված է եղել ապաստանել Լեհաստանում և մեկ ամիս անց՝ նոյեմբերի 20-ին, նա ստորագրել է Դիրակտորիան արձակելու մասին հրամանը:

ԽՍՀՄ-ը Լեհաստանից բազմիցս պահանջել է հանձնել Պետլյուրային, և վերջինս ստիպված է եղել 1923 թվականին տեղափոխվել Բուդապեշտ, ապա՝ Վիեննա, Ժնև, իսկ 1924 թվականին՝ Փարիզ:

Պետլյուրային սպանողը՝ Շոլոմ Շվարցբալդը (այլ փաստաթղթերով՝ Շուլիմ Շվարցբուլդ) Ուկրաինայի ազգայնական ղեկավարի վրա ատրճանակից յոթ գնդակ է արձակել ու հանձնվել է ոստիկանությանը: Դատավարության ընթացքում նա հայտարարել է, թե Պետլյուրային սպանել է Ուկրաինայում հրեաների ջարդեր կազմակերպելու համար:

Մինչդեռ մեկ այլ՝ չապացուցված, բայց շատ հավանական վարկած համաձայն՝ Շվարցբալդին սպանության են մղել Խորհրդային Միության Ներքին գործերի ժողկոմիսարիատի Պետական քաղվարչության գործակալները:

Դատավարությանը մասնակցելու են եկել հրեական ջարդերի 80-ից ավելի վկաներ տարբեր երկրներից: Պետլյուրայի նախկին քաղաքական հակառակորդը՝ Նեստոր Մախնոն, դատավարությունը «հակաուկրաինական ֆարս» է անվանել:

1927 թվականի հոկտեմբերին երդվյալներն արդարացրել են Շվարցբարդին, և նա ազատվելուց հետո երկու գիրք է գրել՝ «Ինքս ինձ հետ վեճի մեջ» և «Ժամանակի հոսքում»:

Պետլյուրային սպանողը մեռել է 1938 թվականին, հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաքում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
403 | 0 | 0
Facebook
COMMENT.am