Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաբա Յագայի մոգոնած բազմաթիվ կախարդող կերակուրներից ու խմիչքներից հինգի բաղադրատոմսերը

10:16, կիրակի, 23 մայիսի, 2021 թ.
Բաբա Յագայի մոգոնած բազմաթիվ կախարդող կերակուրներից ու խմիչքներից հինգի բաղադրատոմսերը

Ռագու «Սերպանտին»

Բռնեք ճահճուտներում ապրող մի քանի ջրային օձ, մաշկազերծեք, մաքրեք ու գլուխները կտրեք: Այնուհետև օձերի մարմինները կտրատեք, թաթախեք կաթով հարված ձվի դեղնուցի մեջ ու վրան ալյուր ցանեք: Տապակեք ձիթայուղի մեջ և մատուցեք մի որևէ սոուսով:

Ուրվականներով տորթ

Չորս ձվի դեղնուցները հարեք չորս ճաշի գդալ շատ տաք ջրի հետ, ավելացրեք 160 գրամ շաքարավազ ու ձվի սպիտակուցի չափով ալյուր և խառնեք: Ստացված խմորը տեղավորեք կլոր կաղապարի մեջ՝ նախապես կարագ քսելով կաղապարի հատակին և դրանից հետո դրեք կրակին, իսկ երբ թխվածքն սկսի բարձրանալ, կրակը թուլացրեք:

Այնուհետև բիսկվիտը դրեք ցանցի վրա: Երբ այն լրիվ պաղի, վրան կրեմ լցրեք ու շոկոլադով պատեք: Հետո տրաֆարետների օգնությամբ բիսկվիտի վրա շաքարափոշով ուրվականներ, չղջիկներ ու վհուկներ նկարեք:

Այս ոգեղեն, տեսիլքներով լի թխվածքն ուտելով՝ դուք վիթխարի սարդերի կհանդիպեք:

Հիպոքրաս կամ վհուկների համադարման

Կաթսայի մեջ լցրեք 3 լիտր շատ որակյալ կարմիր գինի, 300 գրամ մեղր, խառնեք ու դրեք կրակին: Այնուհետև ավելացրեք նարնջի կեղև, դարչին, աղացած կոճապղպեղ, պղպեղ, հիլ (կարդամոն), գիհու հատապտուղներ, մի քիչ վայրի ծոթոր (տիմյան) ու այն ամենը, ինչ կցանկանաք՝ չմոռանալով անպայման ավելացնել մեկ բաժակ կոնյակ:

Այնուհետև թողեք, որ այդ ամենը երեք օր կակղի՝ ժամանակ առ ժամանակ շրջելով:

Ամենավերջում թրմեք ու լցրեք շշերի մեջ:

Օձաբուժում

Օղիով լի շշի մեջ մտցրեք կենդանի իժ և անմիջապես շշի բերանը խցանեք: Իժը կհարբի, կխեղդվի և նրա թույնը կխառնվի խմիչքին: Այս ոգելից խմիչքը շատ արդյունավետ է ռևմատիզմի դեմ և սիրո գործում: Արդյունքը երաշխավորված է, եթե դուք շիշը դնեք հյուրերի առջև:

Մեղրագինի կամ Բաբա Յագայի լիկյոր

Հավասար քանակության բալ, ելակ, մոշ, մորի և նույնքան մեղրը խառնեք կրկնակի ծավալով աղբյուրի ջրին: Տարան դրեք մի տաք տեղ՝ նախապես խառնուրդին գարեջրի խմորիչով ներծծված մի կտոր պաքսիմատ ավելացնելով:

Թողեք երկու օր խմորվի և ըմբոշխնեք մեղրագինին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
998 | 0 | 0
Facebook
COMMENT.am